Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանրակրկիտ պարզաբանում է տվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԻՄ առաջնորդը իրենց դիմում է ներկայացրել նոյեմբերի 3-ին, որում խնդրել է Սահմանադրական բարեփոխումների ստորագրահավաք սկսելու նպատակով տրամադրել պաշտոնաթղթի օրինակ և մնացած բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև գործընթացի հետ կապված բոլոր գործողությունների ցուցակ և ժամանակացույց:
Նրան մանրամասն պատասխան է տրվել, որտեղ հստակ ներկայացվել են հանրաքվեի մասին գործող օրենքի իրավադրույթները: Գործող օրենքով հստակ սահմանված են այն սուբյեկտները, ովքեր Սահմանադրության հետ կապված հարցերով կարող են հանրաքվե նախաձեռնել:
Հայրիկյանին պարզաբանել են նաև, որ հանրաքվեն նշանակված չէ իրավասու սուբյեկտների կողմից, ուստիև չի կարող լինել ժամանակացույց:
Մուկուչյանի խոսքով՝ Սահմանադրության ընդունման կամ փոփոխման պահանջով Հանրաքվե կազմակերպելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող 200 հազար քաղաքացի, այնուհետև կա որոշակի ընթացակարգ: ԿԸՀ նախագահը հղում արեց նաև Սահմանադրության 209 հոդվածին, որում հստակ նշվում է՝ այդ իրավադրույթներն ուժի մեջ են մտնում նորընտիր հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը, մինչ այդ շարունակում են գործել 2005 թ. Սահմանադրության օրենքները:
Այնտեղ հստակ նշված է՝ Սահմանադրությունը ընդունվում է կամ դրանում փոփոխություններ են կատարվում Հանրաքեի միջոցով՝ Հանրապետության նախագահի կամ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ: «Ես ներկայացրեցի այն իրավանորմերը, որոնք կան, Պարույր Հայրիկյանին տրվել է պատասխան, իրավական ճանապարհը մեկն է, եթե կա անհամաձայնություն, ապա ԿԸՀ գործողությունները կարող են վիճարկվել դատարանում»,- ասաց ԿԸՀ նախագահը:
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02