Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստն այսօր՝ նոյեմբերի 20-ին, սկսվեց կես ժամ ուշացումով: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նիստը կես ժամ ուշացումով սկսելու պատճառը վկաների բացակայությունն է: Նրա խոսքով, ռազմական ոստիկանությունը չի ապահովել վկաների ներկայությունը դատական նիստին եւ դատարանը միջոցներ է ձեռնարկել նրանց դատարան բերելու:
Այսօր դատարանում հարցաքննվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Կարեն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ գորոծվ բոլոր հինգ վկաներին ճանաչում է, սակայն, դեպքից մանրամասներ չի հիշում. «Ասելու բան չունեմ, ես չգիտեմ, թե ինչու եմ եկել դատարան»:
Դատարանի հարցին` Հայկազ Բարսեղյանին վկան ճանաչել է, թե ոչ, նա պատասխանեց. «Այո, նա մահացել է»:
Այնուհետեւ վկան պատմեց, որ դեպքի օրը վերակարգում է եղել, առավոտյան էլ արթնանալիս նկատել են, որ Հայկազ Բարսեղյանը չկա, հետո նրան մահացած են գտել:
«Ամսի 28-ին եղել եմ վերակարգում: Իրիկունը դադարից հետո գնացել եմ քնելու, իսկ առավոտյան վերկացից հետո իմացել ենք, թե ինչ է տեղի ունեցել: Տեսել ենք, որ Հայկազը չկա, դրանից հետո պարզվել է, որ նա մահացել ա: Գնացել ենք նրա սենյակ, Հայկազի անկողինը արյունոտ էր, դռան մոտից եմ տեսել, միանգամից հետ եմ գնացել, որովհետեւ տեսարանից ես վատացել եմ»:
Վկան նշեց, որ ամբաստանյալներից Մեվսես Ազարյանն իրենց ննջարանում է քնել, դեպքի առավոտյան չի հիշում նրան սենյակում քնած տեսել է, թե ոչ. «Նրա հետ սովորական, նորմալ հարաբերություններ եմ ունեցել: Հայկազ Բարսեղյյանը ուրախ էր, լավ տրամադրություն ուներ, թե ամբաստանյալների հետ ինչ հարաբերություններ է ունեցել, չեմ կարող ասել»:
Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ եղած հակասությունների պատճառով դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը:
Ըստ որի, վկան պատմել է, որ ամբաստանյալներից ավելի լավ ճանաչել է Վաչեին, նրա բնորոշմամաբ, Վաչեն նորմալ տղա է եղել, սակայն, եղել է, որ մյուս կուրսանտներին նեղացրել է: Գնել Թեւոսյանին, Նորիկ Սահակյանին եւ Մովսես Ազարյանին լավ չի ճանաչել եւ չի կարող բնութագրել նրանց:
Վկան պատմել է, որ դեպքի օրն էլ արթնացել է, նկատել են, որ Հայկազը չկա նրա անկողինն արյունոտ են հայտնաբերել: Այնուհետեւ Հայկազին են պտտաձողից կախված վիճակում հայտնաբերել սակայն, նա 15 մետր հեռավորությունից է նայել, քանի որ տեսարանից վախեցել է:
Վկան նաեւ նշել է, որ Հայկազին մահացած հայտնաբերելու օրը ամբաստանյալներից Մովսես Ազարյանն առավոտյան ննջարանում քնած է եղել. «Շատ եմ քնել, չեմ հիշում, թե ով էր քնած եւ ով էր արթուն, բայց հիշում եմ` էդ օրն առավոտյան Մովսեսը ննջարանում քնած էր, Մովսեսը դժվար է արթնանում, նրան միշտ մենք ենք արթնացնում»: Հարցին` կարող է արդյոք վկան պնդել, որ դեպքի գիշերը Մովսես ազարյանը ննջարանից դուրս չի եկել, վկան բացասական պատասխան տվեց:
Նշենք, որ Կարեն Հովհաննիսյանը որպես վկա դատարան էր կանչվել պաշտպանական կողմի միջնորդությամբ: Կուրսանտ Բարսեղյանի սպանության գործով կա դատակոչված 30 վկա, որոնցից 6-ը դատարանում ցուցմունք դեռ չի տվել: Նրանցից հինգը զինծառայող են, իսկ նրանցից Սամվել Սերոբյանը զորացրվել է եւ այս պահին արտերկրում է: Մեղադրողը նշեց, որ եթե վկայի ներկայությունը դատարանում հնարավոր չլինի ապահովելը, ապա անհրաժեշտ է նրա նախաքննական ցուցմունքը հրապարակել դատարանում, իսկ զինծառայող վկաներին դատարան բերելու հարցով դատարանը կդիմի ռազմական ոստիկանություն եւ ծանուցում կուղարկի զորամաս:
Դատական նիստը հետաձգվեց միչեւ նոյեմբերի 27-ը:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01