ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված Արդարադատության նախարարության կատարած և կատարման ընթացքում գտնվող աշխատանքները: Ըստ այդմ՝ ավարտվել են ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրման աշխատանքները: Կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվել է ազատությունից զրկված անձանց համար արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման նպատակով ներդնել տեսազանգից օգտվելու հնարավորություն:
Նիստի ընթացքում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է կատարման փուլում գտնվող մի շարք աշխատանքներ ևս:
Այնուհետև, ըստ նիստի օրակարգի՝ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս Դավիթ Հարությունյանին ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից ՄԻՊ ազգային ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:
Ամփոփելով խոսքը՝ նախարար Հարությունյանը Խորհրդի անդամներին հորդորել է գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և արդյունքները, ըստ ոլորտների, քննարկել համապատասխան գերատեսչություններում գործող հասարակական խորհուրդների անդամների հետ, որի ամփոփ ներկայացումը նախատեսվում է կազմակերպել ՀՀ արդարադատության նախարարության կողմից դեկտեմբերին:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02