Երգչուհի Էմմին մի քանի տարի է, ինչ ամուսնացել ու մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Ամիսներ առաջ լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Նա պարբերաբար Facebook-ում հղիության փուլերի լուսանկարներ էր տեղադրում, այժմ էլ՝ նորածին որդու լուսանկարները։
Tert.am Youth-ը զրուցեց Էմմիի մայրիկի՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ, պարզելու, թե ինչպես է կարողանում հաղթահարել դստեր և թոռնիկի կարոտը:

«Էմմիի ծննդաբերելու ժամանակն ինձ տեղյակ չէին պահել, որպեսզի չանհանգստանամ, բայց այն ժամանակ, երբ նա ծննդաբերում էր, ես զանգ եմ տվել նրան, սիրտս զգացել էր…: Երբ բալիկը ծնվեց, ես առաջինն էի, որ ստացա թոռնիկիս ամենաառաջին լուսանկարները: Աննկարագրելի երջանկություն եմ զգացել: Փոքրիկի՝ Դանիելի անունն ընտրել ենք Աստվածաշնչից, որը նշանակում է՝ Աստված է մեր դատավորը»,-ասաց Նադեժդա Սարգսյանը:
«Ժամանակակից տեխնոլոգիաները համեմատաբար մեղմացնում են կարոտը: Հեռավորությունը տանելի է, երբ գիտեմ, որ դուստրս երջանիկ է ամուսնու և երեխայի հետ»,- ասաց երգչուհին:

Նադեժդա Սարգսյանը նշեց նաև, որ անհամբեր սպասում է դստերն ու թոռնիկին, քանի որ ամառային արձակուրդները Էմմին նախատեսել է անցկացնել Երևանում: Մոր խոսքով՝ Էմմին այսուհետ ակտիվորեն կզբաղվի երգարվեստով:
«Էմմին ինձ համար միշտ մնում է փոքր աղջնակ, ու ես զարմացած եմ, թե ինչպիսին է դարձել մայրանալուց հետո: Եթե անգամ զգուշացնում եմ, որ անի այս կամ այն բանը, պարզվում է՝ արդեն արել է: Հաճելիորեն զարմացել եմ, թե դուստրս ինչպիսի մայր է դարձել, ինչպիսի պատասխանատվությամբ է որդուն դաստիարակում: Որպես մայր անչափ ուրախ ու հպարտ եմ՝ տեսնելով այդ ամենը»,-անկեղծանում է Նադեժդա Սարգսյանը:

16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47