Փաստ» օրաթերթը գրում է.
Նոյեմբերի 29–ին Օձունի համայնքապետարանում պիտի կայանային հանրային քննարկումներ «Միռամ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակումում 2017–2020 թթ. երկրաբանական ուսումնասիրությունններ իրականացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այս ոսկու հանքը բավական մոտ է գտնվում Արդվի համայնքին, և հենց արդվեցիների շնորհիվ ամռանը հանրային քննարկումները տապալվեցին: Սակայն, լսումներն Օձունում անցկացնելու փաստը արդվեցիներին լուրջ մտահոգվելու տեղիք է տվել: Արդվու նախաձեռնող խմբից մեզ հայտնեցին, որ իրենց նամակների արդյունքում նախարարությունը տվեց բացասական եզրակացություն, և հայտը ուղարկվեց լրամշակման: Սակայն «Միռամ» ընկերությունը սպասել է համայնքների խոշորացմանը և խոշորացումից 10 օր չանցած լրամշակված հայտը ներկայացրել նախարարություն: Ըստ արդվեցիների՝ ընկերությունը բավական խորամանկ քայլեր է ձեռնարկել: Նախագծից հանվել է Արդվիի 140–ից ավելի հա–ը և գրվել, որ աշխատանքներ կկատարվեն միայն Մղարթ համայնքի 54 հա–ի վրա:
«Բայց Մղարթի այդ տարածքն անմիջապես մեր գյուղի հողերի վերևում է, այսինքն՝ նոր ծրագրով ազդեցության փոփոխություն չի լինելու: Միակ դրական բանն այն է, որ մեր արոտավայրերը չեն փչանա: Բայց դժվարը սկսելն է, վաղը, մյուս օրը դրանց էլ կարող են հասնել: Մնացած բոլոր ազդեցությունները՝ ջրի աղտոտումը, փոշին նույնն են լինելու: Իրենց հայտում նշել են, որ տվյալ տարածքը Մղարթից հեռու է 3,5 կմ, Հովհանաձորից՝ 2,9 կմ, իսկ Արդվիի մասին գրում են որպես հարակից տարածք՝ չնշելով, որ Արդվին հեռու է ընդամենը 2 կմ–ով»,– նշեցին գյուղացիները:
Հարցին, թե արդվեցիներին այդ լսումներին մասնակցելու համար հրավիրել են, պատասխանեցին, որ դեռևս ոչ մի պաշտոնական լուր չկա: Իրենք հայտարարությունը տեսել են բնապահպանության նախարարության կայքում և, եթե լսումները Արդվիում տեղի չունենան, բոլորով գնալու են Օձուն՝ իրենց կարծիքը հայտնելու համար:
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանից փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւ է ընտրվել Օձուն համայնքը և արդյոք չէ՞ր կարելի հանրային քննարկումներն անցկացնել Արդվիում: Սակայն Տիտանյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան իր և նախարարության աշխատակցի զրույցից հետո և՛ քննարկումների օրն է փոխվել, և՛ վայրը:
«Առաջարկել եմ հանրային քննարկումները տեղափոխել դեկտեմբերի 1 և Մղարթի գյուղապետարանում դրանք կազմակերպել: Կհրավիրենք նաև Արդվիի բնակիչներին»,– տեղեկացրեց համայնքապետը: Մեր դիտարկմանը, թե հանքին ամենից մոտիկ համայնքը Արդվին է և տրմաբանական էր այնտեղ անցկացնել լսումներ, Տիտանյանը պատասխանեց, որ օրենքով պիտի այն համայնքում անցկացնել, որի վարչական տարածքում էլ գտնվում է հանքը: Եվ ըստ նրա՝ այս դեպքում որոշողը Մղարթը պիտի լինի. «Նայեք, եթե Արդվիում տապալել են քննարկումները, հիմա առաջարկվում է Մղարթում անել: Եթե Մղարթի բնակչությունը համաձայն է, դա իրենց որոշելու հարցն է: Ես խոստացել եմ բոլորի կողքին լինել: Հիմա այդ համայնքը ինչ կորոշի, ես իրենց հետ եմ, ավել ինչ ասեմ»,– նշեց նա:
Սակայն նշված 54 հա–ն բուն համայնքի տարածքի մեջ չի գտնվում, այլ Մղարթից բավական հեռու գտնվող առանձին հողատարածք է՝ Մղարթին դեռևս կոմունիստներից բաժին հասած արոտավայր: Սրան ի պատասխան՝ Տիտանյանը հավելեց, որ մեզնից է այդ մասին տեղեկանում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03