«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 20–ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքները շատ են՝ փաստում են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների ղեկավարները:
«Մանկական զարգացման հիմնադրամ» ՀԿ նախագահ Լուսինե Սիմոնյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ դեռ լուծված չեն: «Եթե խոսում ենք երեխաների 42% աղքատության, 11% հարկադիր աշխատանքի և աշխատանքի պատճառով երեխաների կրթությունից դուրս մնալու մասին, եթե մենք խոսում ենք զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կրթությունից դուրս մնալու մասին, ուրեմն՝ անելիքներ դեռ կան»,- ասաց նա:
Սիմոնյանի խոսքով՝ երեխան պետք է բոլոր իրավունքներից հավասարապես օգտվի՝ և՛ կրթական, և՛ առողջապահական: Ի դեպ, Հայաստանում բազմաթիվ համայնքներ կան, որտեղ մանկապարտեզ չկա, երեխաները զրկված են նախադպրոցական կրթությունից:
Տեղեկացնենք, որ «World Vision» և «Save the Children» կազմակերպությունների անցկացրած հարցումներով՝ հարցված երեխաների 49 տոկոսի կարծիքով՝ երբ իրենք բռնության են ենթարկվում, չգիտեն ուր դիմել: 11 տոկոսն էլ դպրոց չի հաճախում, որովհետև աշխատում են եւ օգնում ծնողներին: Երեխաների 86 տոկոսն էլ գտնում է, որ իրենց իրավունքների ոլորտում կառավարությունն անելիքներ ունի: Իսկ հարցված երեխաների 84 տոկոսը դրական է տրամադրված ապագայի նկատմամբ:
Հավելենք նաև, որ ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա զեկույցում նշվում է, որ աշխարհում կտրուկ ավելացել են 180 միլիոն երեխաների՝ աղքատության մեջ ապրելու, բռնության հետեւանքով զոհվելու դեպքերը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23