2017 թվականին կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների թիվը կազմել է 524.485: Այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյան: Նրա խոսքով՝ միանվագ նպաստ նշանակվել է 34.786 հոգու, խնամքի նպաստը՝ 8327 հոգու: Սահակյանը շեշտեց, որ տարեկան 250 հազար դիմում է ներկայացվում իրենց կառույցին։
«Որևէ միջնորդություն իր համար դեր չի խաղալու, ես ասել եմ, որ ամենալավ միջնորդը լինելու է ձեր լավ աշխատանքը, գնալու ենք առաջ, որևէ խնդիր ես չեմ տեսնում, բայց եթե կլինեն խնդիրներ, անպայման պատժվելու են»,- ասաց նա:
Հովհաննես Սահակյանը նկատեց, որ տարածքներ այցելելուց հիմնական խնդիրները ոչ իրավաչափ, ոչ հիմնավորված ստաժն է, որ ծառացած են իրենց համակարգի առաջ:
«Հայաստանը փոքր երկիր է, ունենք շատ հարևաններ, բարեկամներ, բոլորը տեսնում են, որ այս քաղաքացին չի աշխատել, բայց ավելի շատ թոշակ է ստանում, քան այն աշխատակիցը, ով օրուգիշեր տքնել է: Մենք ուզում ենք այս արդարությունը վերականգնել: Մենք ասում ենք՝ եթե դու այս տարիներին չես աշխատել, պետությունը քո համար ծերության նպաստ է սահմանել, իսկ նրանք, ովքեր շատ են աշխատել, պետք է դա ստանան կենսաթոշակային տարիքին անցնելուն պես»,- ասաց նա:
Հովհաննես Սահակյանը շարունակեց խոսել կեղծ ստաժի հետ կապված խնդիրների մասին և նշեց, որ այս գործընթացն սկսելիս վերցնում են այն գործատուներին, ովքեր ռիսկային են, ստուգում են՝ կեղծ է ստաժը, թե՝ ոչ.«Սա վերահաշվարկում են, և ավել վճարված գումարը հետ է գանձվում պետական բյուջե: Իսկ եթե հանցագործության տարրեր են նկատվում, դիմում են իրավապահ մարմիններին, ովքեր արդեն քննում են, պարզում, թե ովքեր են եղել մեղավորները: 3000 տարվա ստաժի առումով 14 միլիոնից ավել գումար ենք արձանագրել, ու 4-5 միլիոն արդեն հետ է գանձվել: Գործընթացը միշտ է եղել, բայց հիմա ավելի լայն թափով ենք շարունակում»,- նշեց Հովհաննես Սահակյանը
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետն իր այն աշխատակիցներին, որոնք անմիջապես աշխատում եմ ոլորտի շահառուների՝ տատիկ, պապիկների հետ, հորդորել է հոգատար ու համբերատար լինել:
«Եղել են թերացումներ, պատժվել են, եղել են լավ աշխատակիցներ, որ խրախուսվել են»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01