ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Տարկետման իրավունք. կրթության և գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ «Ազգ-բանակ» կոնցեպտն այլասերված ձևով են փորձում ներկայացնել:
«Դա ներկայացվում է՝ որպես ինչ-որ կառույցին պարտքի, հարկի տեսակ, և դառնում է ազգ՝ բանակի համար: Պաշտպանությունը պարտադիր չէ՝ արվի բանակի միջոցով, դրա համար կա դիվանագիտություն, արտաքին կապեր, որոնք շատ ավելի լուրջ ազդեցություն կարող են ունենալ: Մարդիկ կարող են ծառայել հայրենիքին՝ առանց զենք վերցնելու»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ բակալավրիատն ավարտած ուսանողներն անցնում են բարձր վճարվող աշխատանքի, վճարում հարկեր, որոնցով մոտ 2-3 պայմանագրային զինծառայող կարելի է պահել. «Դա լուրջ թիվ է կազմում, և դա անում են կրթված մարդիկ, որոնք ամեն կերպ փորձում են խուսափել բանակից»:
Հրայր Ազիզբեկյանը նկատեց՝ պարտադիր զինվորական ծառայությունը ենթադրում է կրթական բաղադրիչ, դրա համար էլ տանում են 18 տարեկաններին.
«Դրա հիմնական խնդիրը պետք է լիներ կրթական նորմ սահմանելը, որպեսզի հետագայում ունենաս ռազմական բոլոր գործողություններին պատրաստ ռեզերվ: Երբ գնում ենք բանակ, մեկ ամիս ենթադրում է ՆԶՊ, որից հետո կես տարի տարբեր հմտություններ են սովորեցնում, և միայն կես տարի անց թույլ տալիս՝ գնալ-կանգնել սահմանին: Այդ կես տարվա աշխատանքն իմաստ ունի անցնել բոլորին: Հիմա, եթե կրթական ծառայություն է մատուցում բանակը, ապա ինչո՞ւ են բոլորը փորձում խուսափել: Ակնհայտ է, որ շատ խնդիրներ կան, և դրանց մեծ մասը գալիս է այն պատճառով, որ փորձում են այս ֆունկցիան այլասերել: Որոշել ենք, որ դա պարտքի տեսակ է, և կարելի է որպես ձրի աշխատուժ՝ այդ մարդկանց ևս 1.5 տարի աշխատեցնել, որովհետև բոլորս պարտք ենք: Դա նույնիսկ մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Եթե մարդը ծառայություն է մատուցում, ապա ինչո՞ւ չեն վարձատրում»:
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ, եթե սկսեն վարձրատրել, ապա իմաստ չի ունենա երիտասարդներին բանակում պահելը, և ծառայությունը կդառնա պայմանագրային. «Մոտ 50-100 դոլար տարեկան ներդնելով՝ կարելի է այդ հարցը լուծել: Դա մեծ ծախս չի ենթադրում: Գումարները երկրում հաստատ կան: Իմ համոզմամբ՝ իրականում շատ լուրջ կոռուպցիոն բաներ են առաջանում. դա ձեռք է տալիս որոշ չինովնիկների, որովհետև մարդիկ փորձում են խուսափել բանակից և դրա համար գումարներ են վճարում: Դա վնասում է և՛ կրթությանը, և՛ գիտությանը: Սկսվում է հասարակության հիվանդացում, քանի որ դպրոցական տարիներից մարդու հիմնական նպատակը դառնում է բուհ ընդունվելը, և սովորելու խնդիր չկա»:
Ըստ նրա՝ գիտության համար այս օրենքը մեծ վնաս է տալիս այն առումով, որ ընդամենը 7000 երիտասարդից 700-ին առաջարկում են բարձր աշխատավարձով աշխատանք 3 տարի, որի հիմնական բացասական կողմն այն է, որ, երբ երիտասարդը 3 տարի ծառայում է, դրանից հետո սովորելու մոտիվացիան կորչում է»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01