Ռամզան Կադիրովն առաջարկել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի աճյունափոշին թաղել նրա հայրենիքում՝ Վրաստանում: Այս մասին Չեչնիայի ղեկավարը հայտարարել է INTERFAX-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի միլիոնավոր բնակիչներ «խորը շունչ կքաշեն»՝ իմանալով, որ «ստալինյան ոգին» լքել է իրենց երկիրը:
Նշենք, որ հիմա Ստալինի աճյունափոշին հանգչում է Մոսկվայում Կրեմլյան պատի մերձակա գերեզմանատանը:
«Ինչ վերաբերում է Ստալինի մնացորդներին, պետք է բարի կամք դրսևորել և դրանք Վրաստանին տալ, որպեսզի նրան հայրենիքում թաղեն: Վրաստանը Խորհրդային Միության մաս է եղել, որը Իոսիֆ Ստալինն է ղեկավարել: Ուստի տրամաբանական և արդարացի կլինի, եթե Վրաստանը նրան թաղելու հնարավորություն ստանա»,- ասել է Կադիրովը:
Միաժամանակ, Կադիրովն անհրաժեշտ է համարում մեկ այլ խորհրդային ղեկավարի՝ Նիկիտա Խրուշչովի հիշատակը հավերժացնելը: Նրա խոսքով՝ Խրուշչովը հսկայական ներդրում է ունեցել «չեչենների և ինգուշների հանդեպ արդարության հաղթանակի համար, ուստի հուշարձանի է արժանի:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44