«Սեռական և գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվություն» քարոզարշավի շրջանակներում այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) ստանդարտ գործառնական նորմատիվների պաշտոնական ստորագրման արարողություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստորագրել են «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության ներկայացուցիչ Աննա Եղիազարյանը և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը։
«Այսօրվա մեր կյանքում աշխարհը շատ արագ քայլերով փոփոխվում է, և նորանոր մարտահրավերներ են առաջանում։ Այդ մարտահրավերներին արձագանքելու համար մենք պետք է այսօրվան համընթաց քայլենք։ Այսօր և՛ մեզ, և՛ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի համար շատ կարևոր խնդիր է հանդիսանում գենդերային հիմնախնդիրը և դրան ուղղված գործունեությունը։ Գենդերային բալանսը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ թե՛ ընտանիքի կազմակերպման, թե՛ հանրապետության համար»,- ընդգծեց Աննա Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ 2013 թվականից սկսած ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ սեռով և գենդերով պայմանավորված բռնություններին ուղղված գործունեություն է իրականացվում և դեռ շարունակվելու է։
«Համատեղ ջանքերով մշակել ենք ստանդարտ, գործառնական ընթացակարգ, որը վերաբերում է սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների արձագանքմանը։ Կարծում եմ, որ ստորագրելով այս փաստաթուղթը՝ կկարողանանք ավելի կոորդինացված ձևով խնդիրները լուծել»,- ասաց Հայկական Կարմիր Խաչ ընկերության ներկայացուցիչը։
ՄԱԿ-ի ՓԳՀ-ի գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչը Հայաստանում՝ Քրիստոֆ Բիրվիրթը, իր հերթին նշեց, որ, դժբախտաբար, սեռով և գենդերով պայմանավորված բռնությունը այն իրականությունն է, որ կա ամբողջ աշխարհում։
«Փորձը ցույց է տալիս, որ տեղահանությունը, նման իրավիճակը նույնպես մեծացրել է բռնությունների ռիսկը։ Մենք միշտ արձագանքում ենք բոլոր ահազանգերին, որոնք մեզ համար բաժանվում են երկու տիպի։ Առաջինը միանգամից արձագանքելն է զոհի խնդրին, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է չմոռանալ կանխարգելման եզրույթը։ Արձագանքը և կանխարգելումը բազմատեսակ կազմակերպությունների և ծառայությունների պահանջն է։ Այսինքն՝ կազմակերպությունը միայնակ չի կարող իրականացնել արձագանքման և կանխարգելման իր պարտավորությունները»,- ասաց Քրիստոֆ Բիրվիրթը։
Սեռական և գենդերային բռնությունը կանխարգելելու համար պետք է աշխատել տարատեսակ ուղղություններով՝ բժշկական, իրավական, սոցիալ-հոգեբանական և ֆիզիկական պաշտպանություն, ինչն իրենից ենթադրում է ապահով ապաստարանի տրամադրում։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01