«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միացած Թուրքիայի քաղաքացի կանանց հարազատները դիմել են երկրի արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով միջամտել ԻՊ-ականների թուրք կանանց Թուրքիա տեղափոխելու հարցում, գրում է gazeteduvar.com.tr կայքը:
ԻՊ-ին միացած ահաբեկիչների կանանց հարազատները եկել են Անկարա՝ արտգործնախարարությունից օգնություն խնդրելու և հայտնել են, որ երկար ժամանակ է՝ լուր չունեն ԻՊ-ի կազմում հայտնված իրենց դուստրերից ու քույրերից:
«Փեսաս նախ լքեց քրոջս իր երեք երեխաների հետ ու գնաց Սիրիա՝ ԻՊ-ին միանալու: Ես բողոք ներկայացրի նրա դեմ ու նրան բռնեցին Այնթապում: Մեկ օր անգամ բանտում չմնաց: Հետո նորից վերադարձավ ու երեք երեխաներին տարավ քրոջիցս, ով 4-րդ երեխայով հղի էր: Ավելի ուշ փեսաս եկավ ու նրան էլ տարավ», - պատմում է Յասին Մադենը, ով նշում է, որ ըստ վերջին տվյալների՝ քույրն Իրաքում է, սակայն ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Իրաքի իշխանությունները նրա գտնվելու հստակ վայրի մասին տեղեկություններ չեն տրամադրում: Նրանք նաև տեղեկացել են, որ քրոջ երկու երեխաները մահացել են:
«Փեսաս աղջկաս ու երեխաներիս տարավ Իրաք, երկար ժամանակ նրանից լուր չունեմ, աղջկաս հետ եմ պահանջում՝ չեն տալիս: Երբ նախագահը եկել էր մեր քաղաք՝ ցանկացա հասնել նրան, խնդրել օգնել, բայց թույլ չտվեցին: Եկել եմ Անկարա այս խնդրագիրը ներկայացնելու: Աղջկաս ամուսինը մահացավ, երկու երեխաներն էլ դպրոց գնալիս ռումբի պայթյունից մահացան, հիմա նա երկու երեխայի հետ միայնակ է մնացել», - պատմել է ԱԳՆ-ի օգնությունը խնդրող մեկ այլ քաղաքացուհի Այշե Յափըջըն:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Իրաքի իշխանությունները պատրաստվում են երկրից արտաքսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանձնված կամ սպանված զինյալների 509 կանանց ու նրանց 813 երեխաներին: Կանանցից 300-ը Թուրքիայի քաղաքացիներ են:
Ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ Մոսուլում դեռևս պահվում են ԻՊ-ի ահաբեկիչների հազարից ավելի կանայք ու երեխաներ, որոնք տեղավորվել են քաղաքի հարավում գտնվող ճամբարներից մեկում և հիմնականում օտարերկրացիներ են: Ականատեսները վկայել են, որ ճամբարում գտնվող կանայք խոսում են թուրքերեն, ռուսերեն և ֆրանսերեն:
Ենթադրվում է, որ այս կանանց ընդհանուր թիվը հասնում է 1400-ի:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44