Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան Հայաստանի առաջնային տնտեսական գործընկերներից է:
Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում այս տարի բավական մեծ առաջընթաց է արձանագրվել. 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 անգամ:
Կարևորելով Շվեյցարիայի կողմից ՀՀ-ին տրամադրված Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) առևտրային ռեժիմը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ հայ-շվեյցարական տնտեսական գործակցության մեծ ներուժի լիարժեք իրացումը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ կապերը:
«Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ՝ շվեյցարական կապիտալը ներգրավելով հայաստանյան շուկայում: Հայաստանը կարող է նաև բավական հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար և´ ԵԱՏՄ շուկայում, և´ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում, ինչպես նաև ԱՏԳ միջոցով իրանական շուկայում գործունեություն ծավալելու համար», - նշել է վարչապետը:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը ևս գոհունակությամբ նշել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում 2017 թ. նշանակալի աճ է արձանագրվել, և ներկայում նոր ներդրողներ են այցելում մեր երկիր՝ բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Լուկաս Գասսերն ասել է, որ մի շարք շվեյցարական ընկերություններ արդեն օգտվում են Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու պլատֆորմի հնարավորությունից և կարող են լավ օրինակ ծառայել, իսկ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը շատ լավ նախաձեռնություն է, որը նույնպես կարող է հետաքրքրություն ներկայացնել շվեյցարական ներդրողների համար: Դեսպանի կողմից՝ Հայաստանի արտահանողների կողմից GSP ռեժիմի լիարժեք կիրառումը ևս կնպաստի գործակցության նոր ուղղությունների բացահայտմանը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա խորացման հեռանկարները: Արծարծվել են, մասնավորապես, օդային ուղիղ հաղորդակցության հաստատման, զբոսաշրջության խթանման, ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցության, Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի գործունեության, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, ներդրումային ծրագրերի իրականացման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է եղել վարչապետի՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության հետ կապված հարցերին:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03