Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ միասին, աշխատանքային այցով գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոյեմբերի 17-ից մի շարք հանդիպումներ է ունեցել Սփյուռքի հոգևոր, տնտեսական և քաղաքական շրջանակների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Այցելելով Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան ափի առաջնորդարան՝ Ա. Հարությունյանը և Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպել են թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Կողմերը քննարկել են Արցախի զարգացման, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և հարակից մի շարք այլ թեմաների հետ կապված հարցեր: Պետնախարարը կարևորել է թեմի դերակատարումը հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և փոխվստահության ապահովման գործում: Ա. Հարությունյանը այնուհետև այցելել է Ֆրեզնո և տեղում ծանոթացել նռան այգիների, չամիչի գործարանի և գյուղատնտեսական այլ ծրագրերի պայմաններին, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել տարբեր ձեռնարկատերերի հետ: Պետնախարարը նրանց հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները և ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ: Ա. Հարությունյանը նաև ելույթ է ունեցել Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում կազմակերպված միջոցառմանը՝ ողջունելով տեղի հայության ակտիվ մասնակցությունն ամենամյա հեռուստամարաթոնին և, ընդհանրապես, հայրենիքի շենացման գործին: Միջոցառման ընթացքում պետական նախարարը բարերար Վահան Շամլյանին է փոխանցել «Երախտագիտություն» պետական պարգևը, որին նա արժանացել է Արցախի հետպատերազմյան վերականգնման աշխատանքներում ունեցած ներդրման համար:
Արայիկ Հարությունյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաև՝ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան, Ռամկավար ազատական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների տեղական մարմինների ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Սփյուռքում հայապահպանության մարտահրավերների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, ԱՀ միջազգային սուբյեկտայնության բարձրացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների շուրջ: Ա. Հարությունյանը շեշտադրել է նշյալ ուղղություններում սփյուռքյան կառույցների գործուն մասնակցության կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս նրանք ուշադրության ներքո կպահեն համահայկական նշանակության հարցերը: ԱՀ պետնախարարը և Արցախի թեմի առաջնորդը նաև հյուրընկալվել են Հայ օգնության միության ԱՄՆ Արևմտյան ափի գրասենյակում՝ հանդիպում ունենալով կազմակերպության ակտիվ անդամների հետ: Ա. Հարությունյանն իր խոսքում բարձր է գնահատել ՀՕՄ-ի բազմամյա ջանքերն ու կուտակած փորձը հայրենիքի կենսագործունեության տարբեր ոլորտներում: Նա ընդգծել է, որ Արցախի կառավարությունը պատրաստակամ է բարձր փոխվստահության պայմաններում շարունակել համագործակցությունը ՀՕՄ-ի բոլոր կառույցների հետ:
Վերոնշյալ հանդիպումների և այցերի ընթացքում պետնախարար Հարությունյանին ուղեկցում էր ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45