Իրաքյան Քրդստանի արտաքին գործերի նախարար Ֆալահ Մուսթաֆա Բեքիրը կոչ է արել միջազգային հանրությանն ու ԱՄՆ-ին միջամտել Էրբիլի ու Բաղդադի հարաբերություններին ու թույլ չտալ, որպեսզի Իրանի աջակցությունը վայելող «Հաշդի Շաբի» խմբավորումը ամուր դիրքերի գրավի Իրաքյան Քրդստանում: Այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
«Զգում ենք, որ շատ մեծ վտանգի մեջ ենք, միջազգային հանրությունը պետք է միջամտի, նրանք դա ոչ թե վաղը, այլ հենց այսօր պետք է անեն», - ասել է Քրդստանի ԱԳՆ ղեկավարն ու խնդրել ԱՄՆ-ին հատուկ ներկայացուցիչ նշանակել, որը միջնորդ կհանդիսանան Քրդստանի ու Իրաքի կենտրոնական իշխանությունների միջև բանակցություններում:
«Կարծում եմ ԱՄՆ-ն պետք է առավել ակտիվ զբաղվի Իրաքով, որի խնդիրներին միջամտել է 2003-ին», - ասել է քուրդ նախարարը:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն:
tert.am
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44