Հայաստանն ամբողջությամբ իր աշխատանքը կատարել է, ավելին՝ ելնելով սպասումներից, որ ԵՄ գործընկերները նույնպես այս ուղղությամբ պետք է գործադրեն համարժեք, շոշափելի ջանքեր. Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվելիք նոր փաստաթղթում Արցախյան հիմնախնդրի լուծմանն առնչվող դրույթների ամրագրման հետ կապված հնչող մտավախությունների մասով Tert.am-ին հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ միասին որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ին հրավիրելու թեմային վերաբերող խորհրդարանական լսումներ, ինչն իրականում, քաղաքական ավանս է, պարտավորեցնող քայլ, որպեսզի ՀՀ եվրոպացի գործընկերները ևս մեկ անգամ համոզվեն, որ գալիք գագաթնաժողովին քաղաքական փաստաթուղթ հանդիսացող հռչակագրում Հայաստանը ակնկալում է մեզ անմիջականորեն վերաբերող հարցերով կամ խնդիրներով ձևակերպումներ, որոնք բխելու են մեր ազգային և պետական շահերից: Ընկալում, որ Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ մինչև վերջին պահը՝ ցայսօր մտավախություններ են հնչեցվում նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում Արցախյան հիմնախնդրին առնչվող սկզբունքների հնարավոր ձևակերպումների հետ կապված: Մասնավորապես, որ Եվրոպան, որը Կատալոնիայի առումով խնդիր ունի, հակված է տարածքային ամբողջականության վերաբերյալ ամրագրումներ անել:
Ռուս փորձագետների կարծիքով՝ հայկական կողմը փայլուն աշխատում է նաև եվրոպական ուղղությամբ: Հարցին, թե մեզ հաջողվե՞լ է տարածքային ամբողջականության դրույթին առնչվող մասը հանել տալ հուշագրից, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ փաստաթուղթը ստատիկ չէ, և առաջարկությունների ենթակա է, պարզապես վստահ եղեք, որ հայկական դիվանագիտությունն անում է ամեն ինչ, որպեսզի փաստաթղթի ձևակերպումները համարժեք լինեն մեր պետական շահերին և Եվրամիությունից մեր ակնկալիքներին` հատկապես նոր ստորագրվելիք համաձայնագրի համատեքստում»:
Դիտարկմանը, թե ընդհուպ մինչև խոսակցություններ կային, որ եթե հանկարծ ոչ հայանպաստ ձևակերպումներ լինեն, ապա մերոնք միգուցե նաև չստորագրեն ԵՄ- Հայաստան համաձայնագիրը, Արմեն Աշոտյանն, պատասխանեց` ժամանակավրեպ է մեկնաբանություններ տալ հնարավոր սցենարների վերաբերյալ, և կրկնեց, որ այս պահին Արցախյան հարցի աքսիոմատիկ գերակայությունն է գերակա, որից էլ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման թեորեմն էլ պետք է ապացուցվի ՀՀ–ի` Եվրամիության գործընկերների հետ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01