ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի և լրատվամիջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նյութերի համաձայն, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Հ. Գրիգորյանը նոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ Շատին համայնքի ղեկավարի թեկնածու Մ. Սմբատյանի բարեկամն իրեն առաջարկել է ընտրությունների ժամանակ գումարի դիմաց քվեարկել Մ. Սմբատյանի օգտին: Նույն օրը հաղորդում է տվել նաև Շատին գյուղի բնակիչ Տ. Սիմոնյանը՝ հայտնելով, որ Մ. Սմբատյանի հիշյալ բարեկամն իրեն գումար է առաջարկել տան վերանորոգման համար՝ փոխարենը պահանջելով, որ ինքն ու որդին ընտրությունների ժամանակ քվեարկեն Մ. Սմբատյանի օգտին:
Մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.11.2017թ.-ին «Ցայգ» հեռուստաընկերության օպերատորը, Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղում տեղակայված ընտրատեղամասի հարակից տարածքը տեսանկարահանելիս, տեսախցիկն ուղղել է նույն գյուղի բնակիչ Պ. Էլբակյանի ուղղությամբ, սակայն վերջինս ձեռքով հրել է այն և պահանջել չնկարահանել իրեն:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ «Ցայգ» հեռուստաընկերության ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերը նշված դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01