Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը որոշում է կայացրել ազգային թիմի կազմ վերադաձնել Ռայան Բոաթրայթին, ինչից հետո պարզաբանում է ներկայացրել ՀԲՖ մամուլի քարտուղարությանը. «Նոյեմբերի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում, ես և ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը հայտարարեցինք, որ Ռայան Բոաթրայթը հեռացված է ազգային հավաքականից ոչ մարզական պահվածքի համար: Խաղացողն իրոք հեռացվել էր ազգային թիմից և պետք է հեռանար նաև Հայաստանից նոյեմբերի 21-ի երեկոյան: Նա հավաքականից հեռացվել էր ինձ վիրավորելու, ինչպես նաև մարզական ռեժիմը խախտելու համար: Ես և Ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել էինք, որ նման իրավիճակում անհնար է նրա հավաքականում մնալը, այնուամենայնիվ, խաղացողը երեկ երկար զրույց ունեցավ ինձ հետ, խորապես զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց ողջ թիմից և խնդրեց իրեն ևս մեկ հնարավորություն տալ` հանդես գալ հավաքականում: Մարզչական շտաբը և ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեցին ընդառաջել խաղացողին և նրան նորից ընդգրկել հավաքականի կազմ ՝ պայմանով, որ այլևս նման բան չի կրկնվի բասկետբոլիստի կողմից: Ես բազմիցս ասել եմ իմ թիմին, որ կարգապահությունը և միմյանց հանդեպ հարգանքը շատ կարևոր է մեզ համար, մենք ներկայացնում ենք ազգային հավաքական, և պետք է զգույշ լինենք մեր գործողություններում: Հույս ունեմ, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի Հայաստանի հավաքականում»,- ասել է մարզիչը:
19:04
18:35
18:17
18:08
16:28
16:19
15:27
13:33
12:27
12:12
11:34
11:12
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
16:19 09.07.25
15:27 09.07.25
11:34 09.07.25
11:12 09.07.25
12:12 09.07.25
12:27 09.07.25
18:08 09.07.25
19:04 09.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03