Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շարլ Ազնավուրը պատրաստվում է նոր համերգաշարին: Ֆրանսիական Culturebox-ին տված հարցարույցում նա ասում է. «Ես ծեր չեմ, մեծահասակ եմ: Դա նույնը չէ»:
Նոր համերգաշարին ընդառաջ տված հարցազրույցում երգիչը պատրաստակամորեն զրուցել է իր երիտասարդության, իր «հնաոճ հաճույքների», իր «ընկերների, սերերի, ձանձրույթի» և նախագծերի մասին: Փարիզ, Լիոն, Մարսել, Բորդո, Թուլուզ, Նանտ, Լիլ, Սոֆիա, Վիեննա, Ամստերդամ, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա. Այսպիսին է 93-ամյա շանսոնյեի համերգաշարի երթուղին: 12 ներկայացում է սպասում Շարլ Ազնավուրին՝ ֆրանսիական երգարվեստի գերաստղին, ով հաճախ է կրկնում իր ցանկությունը՝ երգել բեմում մինչև 100 տարեկանը:
Ազնավուրն ընդգծում է՝ կարևորը դահլիճը չէ, այլ հանդիսատեսը, ում համար երգում է: Հարցին՝ արդյո՞ք բեմ դուրս գալուց առաջ դեռ վախենում է, Ազնավուրը պատասխանել է, որ այդ վախն ավարտվել է այն ժամանակ, երբ ինքը հասկացել է, որ հանդիսատեսը ձգվում է դեպի իրեն, իսկ մի ժամանակ, երբ ինքն առաջին քայլերն էր անում, հանդիսատեսն ակնկալում էր բեմում աստղերին տեսնել:
«Ես սիրում եմ հանդիսատեսին, հանդիսատեսը սիրում է ինձ: Մենք համամիտ ենք իրար հետ»,- ասել է նա:
Ազնավուրը պատմել է Էդիթ Պիաֆի հետ իրենց համագործակցության մասին, նշել, որ ի տարբերություն ուրիշների՝ Էդիթ Պիաֆն իրեն օգնել է այն պատճառով, որ իրենց ճակատագրերը նման են եղել: «Իմ ծնողները օտարերկրացիներ էին, ովքեր ֆրանսերեն չէին խոսում: Նրանք թույլ տվեցին մեզ՝ ինձ ու քրոջս, փողոցի երեխաներ դառնալ: Պիաֆը նույնպես «փողոցի» երեխա էր: Դա մեզ միավորեց»,- ասել է նա՝ հավելելով, որ Պիաֆը եղել է միակ կինը, ով ազդեցություն է թողել իր վրա:
Ազնավուրը պատմել է, որ իրենք խաղադաշտ էին գնում, կինո, թանգարաններ: Ոչ ոք իրենց չի ասել՝ այսինչ բանը մի արեք, մի պարզ պատճառով՝ նրանք այդ մասին չգիտեին., և դա մեծ հնարավորություն էր: Հարցին՝ շարունակելու՞ է արդյոք երգել օտար լեզուներով, Ազնավուրը պատասխանել է. «Ես սիրում եմ հաճույք պատճառել հանդիսատեսին, ով եկել է ինձ ունկնդրելու, անգամ եթե նրանք ֆրանսերեն չեն հասկանում»:
Նոր երգերի մասին խոսելով՝ մեծանուն երգիչը նշել է, որ պաստրաստվում է մոտ մեկ տասնյակ նոր երգ գրել, որոնք հետագայում կբաժանի այլոց: «Ի վերջո, ես վաստակել եմ մի կյանք, երբ իմ երգերն ուրիշներն էլ կերգեն»,- ասել է նա:
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
13:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02