Որքան էլ տարօրինակ կամ հիմար թվա, բայց կանանց մեծ մասը համառորեն կարծում է, որ տղամարդիկ իրենցից շատ ավելի թույլ են՝ խելացիության աստիճանով: Իհարկե, մեր մոլորակի վրա կյանքը ղեկավարում է սերը, և հաճախ հանուն սիրո տղամարդիկ պատրաստ են ներել գրեթե ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ՝ կանայք հաճախ շատ հեռու են գնում իրենց մտադրություններում և դրանք իրականացնելու քայլերում: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չի կանգնեցնում տղամարդը: Եվ այսպես, ինչպե՞ս պարզել այն խոր սահմանը, որից այն կողմ կանանց ծայրահեղ վտանգավոր է անցնել:
1. Դավաճանություն
Կան բաներ, որ տղամարդիկ չեն ներում, և հարցումների համաձայն՝ դա դավաճանությունն է: Այդ հասկացողության մեջ կարող է տեղավորվել ամենատարբեր ենթատեքստն ու միտքը: Դա կամ սեքսն է, կամ հոգեկան դավաճանությունը: Այն պահին, երբ կինը դավաճանում է ամուսնուն, նրան հասկացնում է, որ նա իր համար միևնույն է, և ամբողջ համատեղ կյանքն ուղղակի պատրանք է եղել: Տղամարդկանց համար դա պարզապես հարված է՝ գոտկատեղից ներքև: Տղամարդը նաև չի կարող ներել, երբ կինն իրեն բարձր է դասում համատեղ հարաբերություններում: Բնությունն ինքն է հաստատել, որ տղամարդն ընտանիքի գլուխն է, եթե անգամ կնոջ աշխատավարձը մի քանի անգամ բարձր է:
2. Կանացի հիմարություն
Տղամարդիկ հիմնականում տանել չեն կարողանում կանացի հիմարությունը: Առասպելն այն մասին, որ տղամարդիկ սիրում են հիմարիկ, բայց գեղեցիկ աղջիկների, վաղուց հնացել է և արդեն այնքան էլ տարածված չէ: Եթե տղամարդն իր կողքին տեսնում է ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի ու կրթված աղջկա, ապա դա շոյում է նրա ինքնասիրությունը:
3. Մերժում
Հաճախ տղամարդիկ երկար ժամանակ նեղված են մնում, երբ կանայք մերժում են ինտիմ հարաբերություններ ունենալ նրանց հետ: Հատկապես, երբ գործը հասնում է ամենահետաքրքիր պահին, և այդտեղ հնչում են՝ «ես հոգնել եմ…», կամ դասական դարձած՝ «գլուխս ցավում է» արտահայտությունները:
4. Համեմատություն
Արժե նաև նշել, որ կգա մի պահ, երբ տղամարդը երբեք չի ների անհաջող համեմատությունն այլ տղամարդու հետ: Տղամարդը կնոջ համար պետք է լինի միակն ու անկրկնելին, դրա հետ միասին՝ լավագույնն ամբողջ աշխարհում: Պետք չէ նրան հակառակում համոզել:
Պարզ ճշմարտություն
Ընդհանուր առմամբ, պետք է հիշել մի պարզ ճշմարտություն. Տղամարդու հետ կինը պետք է վարվի այնպես, ինչպես կուզենար, որ տղամարդը վարվեր իր հետ: Պետք է սովորել հասկանալ նրան, և, եթե կինը փորձի անընդհատ ճնշել կամ նեղացնել տղամարդուն, ապա թեկուզ մի վայրկյան պետք է իրեն դնի նրա տեղը: Գուցե հարկավոր է սկզբից մտածել, հետո՞ գործել:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03