«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հայկական և ադրբեջանական լրատվամիջոցները ողողված էին ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերության «Կանխատեսումներ» վերլուծական հաղորդաշարի Հայաստանի մասին արված մեկնաբանություններով: Մասնավորապես, ՌԴ-ի ՊՆ-ին պատկանող այս հեռուստաալիքը խոսել էր նոյեմբերի 24-ին ստորագրվելիք ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասին և միաժամանակ շեշտել, որ Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ ադամ է: Հաղորդավարուհին Հայաստանը, Գարեգին Նժդեհին և ՀՀԿ իշխող կուսակցության լոգոն ընդհանրացրել էր ֆաշիզմի հետ:
Նոյեմբերի 19-ին հեռարձակված «Կանխատեսումներ» վերլուծականի տեսանյութն արդեն նոյեմբերի 20-ի կեսօրին հեռացվել էր «Զվեզդա»-ի յութուբի պաշտոնական էջից:
Հետաքրքիրն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի իշխանամետ և պետական ստատուս ունեցող լրատվամիջոցները «խայթում են» Հայաստանի իշխանություններին, ապա հեռացնում հրապարակումը:
Նման մի դեպք էլ տեղի ունեցավ 2017-ի սեպտեմբերին Պնախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան այցի օրերին:
Ռուսական РИА Новости-ում հրապարակված հոդվածը, որը վերնագրված էր «Չինաստան՝ զենքի համար. Հայաստանին քի՞չ են ռուսական «Սմերչերն» ու «Իսկանդերները»», նվիրված էր Վիգեն Սարգսյանի Չինաստան կատարած այցին, որում ՀՀ-ի չինական սպառազինությամբ հետաքրքրվելու մասին լուրերի ֆոնին հիշեցվում էր երկու տարի առաջ Հայաստանին տրամադրած 200 մլն դոլարի պաշտպանական ռուսական վարկի մասին: Այդ վարկով Հայաստանը ձեռք բերեց այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Սմերչ», ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ», «Իգլա-Ս» հրթիռային համակարգեր և զրահամեքենաներ:

Ստացվում է, որ պաշտոնական Մոսկվան հարկ եղած դեպքում իր ձեռքի տակ ունեցած լրատվամիջոցներով Հայաստանին «երեսով է տալիս» այն, ինչ ուզում է, իսկ հետո հեռացնում է հրապարակած հոդվածը կամ տեսանյութը: Ռուսական այս երկու լրատվամիջոցներն այնքան լսարան ունեն, որ թեկուզ մեկ ժամ հրապարակված, ապա հեռացված հոդվածը միանգամից չափազանց մեծ տարածում է գտնում: Եվ թող դրանից հետո ներողություն խնդրեն, ինչպես եղավ «Զվեզդա»-ի դեպքում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56