Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքնների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ այս նախագիծը երկար է քննարկվել և օրենքներում փոփոխությունները վերաբերում են հարկաբյուջետային նոր կանոններին:
Նրա խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամը ցուցաբերել է տեխնիկական օժանդակություն, իսկ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հարկաբյուջետային կանոնների մասով գործող իրավակարգավորումները բավականին կոշտ են:
«Այսօր ունենք հետևյալ նորմերը՝ «Պետական պարտքի մասին» օրենքով ասվում է, որ եթե 50 տոկոս գերազանցում ես պետական պարտքը, ապա հաջորդ տարին դու պետք է ծրագրավորես նախորդ երեք տարիների միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելի պակասուրդ և 60 տոկոսի գերազանցման դեպքում պարտքն առ ոչինչ է: Սա սա խիստ կոշտ մոտեցում է: Այսօր պետությունները մեկը մյուսի հետևից փոխում են այս նորմերը ու հիմնականում կանոնները դնում են ծախսային քաղաքականությունում, ինչը փորձում է անել նաև Հայաստանը»,- ընդգծեց նախարարը:
Ըստ նրա՝ նշել են երեք շեմ՝ 40, 50 և 60 տոկոս, եթե պարտքը 40 տոկոսից ավելի է, ապա պետք է աշխատի այն նորմը, որ կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեն, քան պակասուրդը, եթե 50–ից ավելի է, ապա կոշտացնում են պայմանները, կանոն է դրվում ընթացիկ ծախսերի աճի վրա, իսկ եթե 60 տոկոսից գերազանցում է, ավելի են կոշտացնում, որ ընթացիկ ծախսերը կապեն նաև միջին եկամուտների հետ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ տնտեսական բլոկի նախարարներին հարցեր չկա՞ն, ազատության աստիճանը չի սահմանափակվո՞ւմ:
Ի պատասխան՝ Վարդան Արամյանն ասաց, որ այս կանոնների ամենակարևոր հմայքն այն է, որ, անկախ նրանից, թե ով կլինի, կանոնով պետք է հարկաբյուջետային քաղաքականությամբ աշխատի. «Սա է փոփոխությունների հիմնական փիլիսոփայությունը»:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56