Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին հանդիպում ունեցավ Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-կանադական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպան Մարտիրոսյանի ջանքերի շնորհիվ հայ-կանադական երկկողմ հարաբերություններն ավելի են զարգանալու համագործակցության բոլոր ուղղություններով:
Պարոն Ռիգանի խնդրանքով դեսպան Մարտիրոսյանը վերջինիս տեղեկացրեց երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներին և առաջիկայում նախատեսվելիք ծրագրերին: Կողմերը մտքեր փոխանակեցին խորհրարանական ձևաչափում երկկողմ համագործակցությանն առնչվող նախագծերի վերաբերյալ` կարևորելով Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում գործող խորհրդարանական բարեկամության խմբերի միջև ակտիվ փոխգործակցության ծավալումը:
Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: ՀՀ դեսպանը Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահին տեղեկացրեց 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ կատարվելիք նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցեր:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03