Թեև ասում են՝ չկան հավերժ բարեկամներ, հավերժ թշնամիներ, Հայաստանում արդեն այնպիսի իրավիճակ է, որ չկան ոչ թե հավերժ բարեկամներ ու թշնամիներ, այլ չկան սկզբունքներ, սա է խնդիրը: Այս մասին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ու դրա հետագա զարգացումներին:
«Երբ 90-ականներին ասում էին՝ թաղային ինչ-որ տարրեր մասնակցում են ընտրություններին, դա իրականություն էր, բայց գոնե այդ թաղային հեղինակությունները կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ գողականները, չէին մասնակցում բուն ընտրություններին, չէին առաջադրվում և չէին դառնում չինովնիկներ, ասենք՝ փոխքաղաքապետ, ինչպես դա տեղի ունեցավ դեռ մեկ տարի առաջ՝ Վանաձորում: ՀՎԿ-ի ցուցակը Արկադի Փելեշյանը ղեկավարեց, որովհետև այնտեղ համամասնական ընտրություններ էին: Իմիջիայլոց, ես չեմ ասել, իր արդեն շեֆը՝ Մամիկոն Ասլանյանն է ասել, որ Արկադի Փելեշյանը գողական է, բայց լավ տղա է»,-հիշեցրել է քաղտեխնոլոգը:
Նրա ձևակերպմամբ՝ նախկին ՕԵԿ-ը, ներկայիս ՀՎԿ-ն, համոզվել է, որ կապ չունի, թե որ դիրքից հանդես կգան, այնքան են արդեն այստեղից այնտեղ անցել, որ էական չէ: Չնայած, Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ ՀՎԿ-ի հեղինակությունը, իհարկե, պակասել է։ «Եթե չեմ սխալվում, 2003 թ. ԱԺ ընտրություններին էր իրենց պիկը՝ այսպես ասած, երբ իրենք բավականին մեծ տոկոս հավաքեցին, հետո գնալով իջավ, իջավ, բնական է, որ Մարտի 1–ից հետո շատ ընկավ: Այս տարի ընդհանրապես այդ ուժը ԱԺ չանցավ: Բայց միևնույն է, ինչ-որ տեղեր՝ Վանաձորում, Շիրակում համակիրներ են ունեցել, թեև այս անգամ շատ էր ընկել այնտեղ»:
Շարունակությունը՝ այստեղ:
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02