Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը քիչ առաջ Բրյուսելում Արևելյան գործընկերության երկրների լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Արևելյան գործընկերության վաղվա գագաթաժողովի հռչակագրի տեքստը բանակցվում է մինչև վերջին պահը, բայց ինքը վստահ է, որ հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի, և հռչակագիրը կընդունվի։ Նրա խոսքով՝ կլինի համաձայնագիր, որից, թերևս, ոչ բոլորը գոհ կլինեն: Այս մասին Բրյուսելից հաղորդում է 168.am-ի թղթակիցը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Հանը հայտարարեց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին՝ ժնևյան հանդիպումը։
Մանրամասներն՝ առաջիկայում: