Այսօր կառավարության նիստին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակումներ ընթերակաների ինստիտուտում։
«Սահմանափակումները պայմանավորված են ընթերակաների կյանքի և առողջության գործոնով պայմանավորված։ Ընթերակայի ինստիտուտի նպատակն է ապացույցների ավելի հավաստի լինելը, սակայն արդեն սկսվել են փոփոխություններ կատարվել այդ ինստիտուտում:
Որոշ երկրներ իսպառ վերացրել են, որոշները սահմանափակել, և դա բնական է, մի կողմից տեխնիկական միջոցներ են եկել փոխարինելու ընթերակաների ներկայությունը, մյուս կողմից կան որոշակի գործողություններ, որոնց պարագայում ընթերակաների ներկա գտնվելը վտանգ է հենց իրենց կյանքի կամ առողջության համար։ Այդ իսկ պատճառով մշակվել է մի նախագիծ, որով քայլ ենք կատարում դեպի ընթերակաների ինստիտուտի կիրառման սահմանափակում»,-ասաց նա։
Դավիթ Հարությունյանն ասաց, որ խնդիրը կարելի է բաժանել չորս մասի, ըստ որի` առաջինը քննչական այն գործողություններն են, որոնց պարագայում պետք է լինի կամ ընթերակա կամ տեսանկարահանում։ Ընդ որում` պետք է սահմանվի նաև, թե տեսանկարահանման կարգը ինչ կերպ է իրականացվելու, եթե տեխնիկական պատճառով ընդհատում լինի։
Նախարարը նշեց, որ երկրորդ խումբը քննչական այն գործողություններն են, որոնց ընթացքը միմիայն տեսանկարահանվում է, այստեղ ընթերակայի մասնակցությունը տվյալ պարագայում անթույլատրելի է, հաջորդին մասնակցում են գործով չշահագրգռված մասնագետները կամ փորձագետները։
«Չորրորդ խումբ, որոնց ընթերակա չի մասնակցում, ընթացքն էլ չի տեսաձայնագրվում, սրանք այն դեպքերն են, երբ փաստաթղթեր են կցվում քրեական գործին, և կարող են յուրաքանչյուր դեպքում վարույթ իրականացվող մարմնի կողմից հետազոտվել»,-ասաց նա և նշեց, որ առաջարկում են սահմանափակել նաև անձանց շրջանակը, ովքեր չեն կարող լինել ընթերակա, ինչպես՝ նախաքննության մարմնի ներկայացուցիչները։
«Ինչպես նաև սահմանափակում ենք, թե ինչ պարբերականությամբ մարդը կարող է լինել ընթերակա, դա չի կարող լինել պարբերաբար, պրոֆեսիոնալ ընթերակաները արժեզրկում են բուն ինստիտուտը»,-ասա նա։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02