ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ դատախազության հետ համագործակցությանն առնչվող խնդիրները, տեղեկացնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:
Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված՝ ՀԲ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք վերջնարդյունքում նպաստելու են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության որակի բարձրացմանը, ինչպես նաև ռեսուրսների զգալի խնայողության հնարավորություն են ստեղծելու:
Առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան նշել է, որ գործակցության ընդհանուր շրջանակի նկատմամբ առկա է երկկողմ փոխըմբռնման միջավայր, ինչը նպաստում է իրականացվող նախագծերի համատեքստում գործընկերության հենքի վրա փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն:
Հիմնական քննարկման առարկա է դարձել ՀԲ «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում նախատեսված՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացը: ՀՀ գլխավոր դատախազը քրեական հետապնդման մարմինների աշխատանքի արդյունավետության առումով բացառիկ է համարել Հայաստանում այդ համակարգի ժամ առաջ գործարկման նշանակությունը: Սակայն անհրաժեշտ է համարել նկատի ունենալ, որ այդ համակարգի տեխնիկական բնութագիրը պետք է համապատասխանի ՀՀ ԱԺ-ում գտնվող քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, քանի որ դրա ընդունմամբ քրեական դատավարության ընթացակարգերը ենթարկվելու են զգալի փոփոխությունների, ներդրվելու են նոր կառուցակարգեր:
Կողմերը վստահություն են հայտնել, որ ժամանակացույցին համապատասխան կապահովվի ծրագրի բնականոն իրականացումը:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44