Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում մեկնարկելու է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթնաժողովը։ Ինչպես նշված է Եվրոպայի խորհրդի կայքում՝ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ պետությունների ու Արևելյան գործընկեր վեց երկրների կամ նրանց կառավարությունների ղեկավարները կուղենշեն ապագա համագործակցությունը: Նրանք նաև ի մի կբերեն վերջին՝ 2015թ. Ռիգայի գագաթաժողովից հետո եղած ձեռքբերումները՝ կենտրոնանալով Արևելյան գործընկեր վեց երկրների քաղաքացիների համար ապահովված շոշափելի արդյունքների վրա:
Արևելյան գործընկերության նկատմամբ՝ առավել արդյունքների վրա հիմնված մոտեցմանն աջակցելու նպատակով ԵՄ-ն սահմանել է 20 առանցքային արդյունքներ 2020թ. համար, ընդ որում՝ հիմնական ուղենիշները պետք է հստակեցվեն Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ընթացքում:
Այս նպատակներին հասնելու համար համագործակցությունը հիմնված է 2015թ. Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում համաձայնեցված չորս հիմնական գերակայությունների վրա, որոնք են՝ ավելի հզոր տնտեսություն, ավելի ուժեղ կառավարում, ավելի ուժեղ միակցվածություն, ավելի հզոր հասարակություն:
Նշենք, որ ԱլԳ գագաթնաժողովին մասնակցելու համար Բելգիա է մեկնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր այս տարվա մարտին:
Նախաստորագրված համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո՝ փորձագիտական շրջանակների կողմից փաստաթուղթը բավականին լավ ընդունվեց: Ընդհանրական կարծիքը հետևյալն էր՝ թեև այն զիջում է Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ բավականին լուրջ բարեփոխումների սկիզբ է դնելու Հայաստանում, մնում է՝ ՀՀ իշխանությունները կամք դրսևորեն դրանք իրականացնելու համար:
Սակայն փորձագիտական, քաղաքական որոշ շրջանակներ անգամ համաձայնագրի նախաստորագրումից հետո տարակուսանքով են վերաբերում համաձայնագրի ստորագրմանը: Ավելի ուշ կասկածներ առաջացան համաձայնագրի ստորագրման հետաձգման հետ կապված:
Մտահոգություններն առաջացան դեռևս հոկտեմբերի սկզբին: Ըստ մեկնաբանությունների՝ հետաձգման պատճառները պետք է տեխնիկական լինեին: Նախ` ենթադրվում էր, որ համաձայնագրի տեքստը ոչ բոլոր ԵՄ երկրներն են ստորագրել իրենց լեզվով, հետո դրա հերքվելուց հետո առաջացան մտահոգություններ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի տեքստում եղած ԼՂ հիմնախնդրին վերաբերող ձևակերպումների հետ կապված:
Այնուամենայնիվ, ՀՀ արտաքին գերատեսչությունից հավաստել են՝ աշխատում են, բանակցում, որ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի տեքստում ԼՂ հիմնահարցը ներկայացվի հայկական դիրքորոշմանը չվնասող ձևակերպումներով: Պետք է հիշել նաև, որ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն էլ վստահեցրել էր, որ, անկասկած, Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը ստորագրվելու է։ Նա հավելել էր, որ կարծում է՝ դա կարվի ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում:
Համաձայնագրի ստորագրման շուրջ հայկական լսարանում ինտրիգները չեն դադարում անգամ դրա նախօրեին: Մասնավորապես լրատվամիջոցներում հայտնված վերջին տեղեկությունների համաձայն՝ այսօր երեկոյան Հայաստանը կստորագրի շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն տեղեկություններ կան, որ 8 երկիր դեռևս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը:
Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03