ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, Արագածոտնի մարզում այս տարի բարեկարգ բնակարանի տեր է դարձել վեց ընտանիք: Արագածոտն գյուղում բնակվող Գևորգյանների ընտանիքը դրանցից մեկն է: Նրանց հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար, գործակցող կողմերի ղեկավարներն այցելել են գյուղ:
Նախկինում ընտանիքն ապրել է վագոն-տնակում՝ տասնամյակներ առաջ ձեռք բերված, բայց տարիներ շարունակ նույն տեսքն ունեցող կիսավեր շինության կողքին: Այս տարվա գարնանը, համագործակցող կազմակերպությունների աջակցությամբ, Գևորգյաններն սկսել են շինարարություն իրականացնել և ապրելու համար ոչ պիտանի կառույցն արդեն հարմարավետ տուն են դարձրել իրենց համար:
«Վագոն տնակում ապրելու դաժան կյանքը ոչ ոքի չեմ կամենա, թեկուզև մեկ օր: Մետաղական պատերը ոչ միայն մարմինն են կաշկանդում, այլև հոգին: Երեխաներս մի տեսակ ընկճված ու տխուր էին, կարծես ուրախությունը կորել էր մեր ընտանիքից: Երբ տեղափոխվեցինք նոր տուն, արագ ազատվեցինք ոչ միայն վագոն տնակից, այլև անցյալի վատ հիշողություններից: Այնքան երջանիկ եմ, որ նոր հարկի տակ հյուրընկալում ենք մեր կյանքը փոխած մարդկանց»,- ասել է ընտանիքի մայրը՝ Նարինեն:
Վեց տարվա համագործակցության ընթացքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք: Հայաստանի տարբեր մարզերում լուծվել է 150 ընտանիքի բնակարանի խնդիրը:
«Կյանքը հարթ ճանապարհ չէ: Տարիների ընթացքում լինում են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, լինում են և՛ հաջողություններ, և՛ խոչընդոտներ: Գուցե հենց դա է կոփում մարդկանց՝ ստիպելով ուժեղացնել կամքը, աշխատելու վճռականությունը և հաջողության հասնելու ձգտումը: Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրն իրեն հեռու պահի ընկճվելու, հուսահատվելու անօգուտ մտքից և հավատա, որ ինքը կկարողանա կարևոր գործ կատարել: Եվ եթե հավատա, ապա կկարողանա նաև իրականացնել իր երազանքները: Այս ընտանիքն անցել է հենց այդ ճանապարհով: Համոզված եմ, որ այս տան համար շարված յուրաքանչյուր քարի հետ նրանք ավելի մեծ կամք են ձեռք բերել: Երազանքն իրականացված է. հիմա նրանք պետք է նոր երազանքներ փնտրեն և ունենան դրանք ևս իրականացնելու վճռականություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Առողջ ընտանիքը, որպես հասարակության միավոր, համայնքի ու երկրի կայուն զարգացման գրավականն է: Առողջ միջավայրում ապրող երեխան միանշանակ առավելություն ունի իր ժամանակը ճիշտ օգտագործելու, զարգանալու և ստեղծագործելու առումով: Մեր խնդիրն է հնարավորին շատ ընտանիքների ընձեռնել այդ հնարավորությունը», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:





12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01