Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Ումա Թուրմանը, խոստովանել է, որ «հաճույք է ստանում» ազդեցիկ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ ծագած սեսքուալ սկանդալից, քանի որ տասնյակ կանանց բռնաբարության համար մեղադրվող պրոդյուսերը «արժանի է դրան»:
«Ուրախ եմ, որ այս ամենը շատ դանդաղ է ընթանում. նա արժանի չէ արագ պատժի»,-դերասանուհու խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Թուրմանը, որ Վայնշտեյնի հետ համագործակցել է 7 ֆիլմի՝ այդ թվում նաև «Սպանել Բիլին» կինոնկարի շրջանակում, խոստովանել է, որ ինքը Հոլիվուդում սեռական բռնության «զոհերից» մեկն է:
Այնուհանդերձ, նա չի հստակեցրել՝ անձամբ Վայնշտեյնի կողմից է բռնության ենթարկվել, թե ոչ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ծագած սեքսուալ սկանդալից հետո, Հարվի Վայնշտեյնը հեռացվել է Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայից: Նրա անդամակցության ավարտի մասին որոշումը կայացվել է կինոակադեմիայի արտահերթ խորհրդակցության արդյունքում, որին ներկա են գտնվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենքսը, Քեթլին Քենեդին և Վուպի Գոլդբերգը:
Այս քայլով վերջնական հարված է հասցվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերի կարիերային, որին ավելի վաղ ժամանակավորապես հեռացրել էին իր իսկ հիմնած Miramax և Weinstein Company ընկերություններից:
Վայնշտեյնի անդամակցությունը դադարեցրել է նաև BAFTA բրիտանական կինոակադեմիան:
Ամերիկյան կինոակադեմիայից նշել են, որ այս որոշումը կայացրել են կինոարվեստում ամոթալի վարքին և սեռական ոտնձգություններին վերջ դնելու նպատակով։
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44