Հայաստանում 2017 թվականին մայրական և նորածնային մահացության, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատումների և անպտղության ցուցանիշները զգալիորեն բարելավել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ 2016 թվականին մայրական մահացության 12 դեպք է գրանցվել, մինչդեռ 2017 թվականին դեպքերի թիվը երկուսն է եղել, որոնցից մեկը կապված էր մանկաբարձական խնդիրների, մյուսը` ուղեղի կաթվածի հետ: «Մանկական մահացության ցուցանիշը ևս զգալիորեն նվազել է՝ 18.3 պրոմիլից հասնելով 6.3 պրոմիլի 1000 ծնված նորածինների հաշվով»,-ասել է նա:
Ռազմիկ Աբրահամյանի խոսքով` անպտղության նվազեցման ցուցանիշը 32 տոկոսից իջել է 14.9 տոկոսի: «Ցուցանիշը բարելավել է շնորհիվ ժամանակակից հետազոտման և բուժման մեթոդների ներդրման»,-ասաց գլխավոր մասնագետը:
Նա ուրախությամբ փաստեց, որ շնորհիվ անցանկալի հղիությունների ու աբորտների կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքների` 2.5 անգամ նվազել է հղիության ընդհատումների թիվը, ինչն իր հերթին նպաստել է երկրորդային անպտղության 2.5 անգամ կրճատվելուն, ինչպես նաև աբորտներից մայրական մահացության դեպքերի վերացմանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01