ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին, որն այս տարի գումարվում է նոյեմբերի 23-ին և 24-ին:
Դատական կատարողների միջազգային միության խորհրդի լիագումար նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և ամփոփում է Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունը՝ անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Միության առաջիկա տարվա գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:
Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նաև մի շարք հանդիպումներ ու առանձնազրույցներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման ու հետագա զարգացման հեռանկարները:
Մասնավորապես, Դատական կատարողների միջազգային միության նախագահն Արմեն Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում առանձնակի ընդգծել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայության առաջադեմ փորձը և բարձր գնահատել Միության հետ Ծառայության սերտ համագործակցությունը, այդ թվում՝ մյուս տարի բանգկոկյան կոնգրեսի կազմակերպչական աշխատանքներում Ծառայության ակտիվ ներգրավումը:
Վրաստանի հարկադիր կատարման մարմնի գործընկերների հետ հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է հարևան երկրի համանուն ծառայության արձանագրած հաջողություններին՝ նշելով, որ դրանք հիանալի նախադրյալ կարող են հանդիսանալ ոչ միայն երկու բարեկամ երկրների հարուստ փորձի փոխանակման, այնպես էլ արդեն ձևավորված հարաբերությունները խորացնելու նպատակով: Կողմերը երկուստեք հույս են հայտնել իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ մոտ ապագայում հանդիպում-քննարկում կազմակերպել առավել ընդլայնված ձևաչափով՝ ներգրավելով ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Առաջիկա հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը (էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային վճարումներ, էլեկտրոնային վարույթ և այլն), պարտապանի գույքի վրա կիրառվող արգելանքները և բռնագանձումները, ինչպես նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների առանձնահատկությունները (վտարումներ, ալիմենտային պարտավորություններ, երեխայի տեսակցություն և այլն):
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նաև առանձին հանդիպում է ունեցել Բելառուսի արդարադատության նախարարի տեղակալի և Բելառուսի գլխավոր հարկադիր կատարողի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են առաջիկա տարվա ընթացքում ընդլայնել համագործակցությունը՝ փոխադարձ գործնական այցեր կազմակերպելով՝ ուղղված ձևավորված լավագույն փորձի փոխանակմանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01