Հանրապետության Հրապարակի նախկին Կառավարական 2-րդ տանն այսօր տեղի ունեցավ Գրքի երևանյան առաջին փառատոնի և գրքի ցուցահանդես -վաճառքի պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառման նախաձեռնողը «Միհր» ստեղծագործողների միությունն է, աջակիցը՝ մշակույթի նախարարությունը: Կազմակերպիչները հավաստում են՝ փառատոնի նպատակը հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելն է, գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:
«Ես շատ միջազգային նման փառատոնների եմ մասնակցել, և եթե համեմատեմ այս փառատոնը դրանց հետ, պետք է նկատեմ՝ մենք դեռ շատ զարգանալու տեղ ունենք, աշխատելու, ծավալվելու տեղ ունենք: Բայց Հայաստանում մենք այսպիսին չենք ունեցել, այս մասշտաբի, այս ընդգրկմամբ, մեր հրատարակիչների, գրողների մասնակցությամբ նման ցուցահանդես Հայաստանում չենք ունեցել»,- ասաց Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
Նշենք, որ փառատոնը տևելու է նոյեմբերի 24-26-ը: Այս 3 օրերի ընթացքում ընթերցասերները հնարավորություն կունենան մասնակցել մի շարք միջոցառումների` ցուցահանդես, վարպետության դասընթացներ, ընթերցանություն և անտիպ գործերի մրցույթ:
Վերջինի մասին խոսելիս Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ չորս գրական ուղղություններով է լինելու՝ արձակ, պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն:
«Հաղթող գրողների ստեղծագործությունների հրատարակչության համար պետությունը օժանդակություն է նախատեսում, ընդ որում, գրողներն իրենք են որոշելու, թե որ հրատարակչությունն են ընտրելու: Մենք հնարավորություն ենք տալիս գրողներին իրենց ճանապարհը հարթելու, գտնելու իրենց հանրահռչակողին, իրենց՝ շուկայում ներկայացնողին»,- ասաց նա՝ հավելելով, որ գրողների և ժյուրիի հանձնաժողովի կազմը առայժմ հայտնի չէ, նրանց մասին կիմացվի փառատոնի փակման օրը՝ մրցույթի արդյունքները ամփոփելու ժամանակ:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, որը փառատոնի ընթացքում վարպետության դասեր է անցկացնելու գրող-հրատարակիչ հարաբերությունների մասին, Tert.am–ի հետ զրույցում խոսելով փառատոնի նպատակի մասին՝ նշեց, որ իրականում այն գրողներին շատ բան է տալու:
«Թող գան, տեսնեն, թե ինչպիսի գրքեր են գրվում, որովհետև բոլորս փակված ենք մեր անկյուններում, սենյակներում, մտածում ենք, որ Հայաստանում ոչինչ չի կատարվում,- ասաց նա՝ նկատելով, որ փառատոնը հարթակ է հրատարակիչների և գրողների համար դաշտը ուսումնասիրելու և աշխատանքները համեմատելու համար:



tert.am
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01