Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը քաղաքական ծրագրեր ունի: Առաջիկայում հնարավոր է, որ նա ինչ-որ նախաձեռնություններով հանդես գա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հենց ինքը Տիգրան Կարապետյանը:
«Ժողովրդական» կուսակցության նախագահը բացի իր քաղաքական ծրագրերից անդրադարձել է նաև ներքաղաքական վերջին զարգացումներին:
-Պարո՛ն Կարապետյան, ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ Ձեր կարծիքն ենք ուզում լսել:
-Ես ճիշտն ասած հիմա մի քիչ հեռու եմ քաղաքականությունից: Այնպես որ, չեմ կարող պատասխանել:
-Շատ է քննարկվում այն հարցը, թե ով է 2018 թ.-ից հետո լինելու ՀՀ վարչապետ, գոնե սրա մասին լսած կլինեք: Ձեր կարծիքով՝ 2018թ. հետո ո՞վ կլինի վարչապետի պաշտոնում, Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը:
-Պարզ է, որ Սերժ Սարգսյանը կլինի, Կարեն Կարապետյանն էլ կլինի նրա տեղակալը:
-2016 թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը շատ պասիվ է: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:
- Որովհետև ընդդիմություն չկա: Տեսեք, բոլորը ձայները տալիս էին Ծառուկյանին՝ մտածելով, որ ընդդիմություն է, նա էլ կոալիցիա է ուզում մտնել: Այնպես որ, ընդդիմություն չկա:
-Ինչպես պետք է մտնի կոալիցիայի մեջ, եթե ըստ սահմանադրության՝ խորհրդարանի 1/3-րդն առնվազն պետք է լինի ընդդիմադիր:
-Կհամարեն ընդդիմություն այն մարդկանց, որոնք ընդդիմություն չեն:
-Բայց խորհրդարանում 4 քաղաքական ուժ է, որոնցից ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իշխանություն են, մնում են «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքները: Եթե «Ծառուկյանն» էլ կոալիցիա մտավ և իշխանություն դարձավ, խորհրդարանում մնում է ընդամենը 9 ընդդիմադիր պատգամավոր:
-Խորհրդարանում ընդդիմություն չի եղել: Ընդհանրապես բոլոր խորհրդարաններում 1/3 ընդդիմություն չի եղել:
-Բայց այժմ իրավաբանորեն գոնե պետք է լինի չէ՞:
-Այո, պետք է լինի, որ չի լինում՝ ի՞նչ անես:
-Զարուհի Փոստանջյանը նոյեմբերի 26-ին բողոքի ակցիա է իրականացնելու Գլենդեյլի քաղաքապետարանի առջև: Նա իր հայտարարած համահայկական ընդվզման գործընթացը սկսելու է Լոս Անջելեսից: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է նա բողոքի ակցիա կազմակերպում ոչ թե Հայաստանում, այլ ԱՄՆ-ում:
-Հայաստանում ժողովուրդն անտարբեր է, դրա համար: Ժողովուրդը չի պայքարում:
-Ինչո՞ւ չի պայքարում, ինչո՞ւ է ժողովուրդը հույսը կորցրել:
-Որովհետև սովորեցրել են փողի, աղավաղել են ազատության մղումը և ժողովուրդը պասիվ է դարձել: Ժողովուրդը մտածում է իր փողի մասին, փող է վերցնում և ընտրում է:
-Իսկ ի՞նչ հեռանկարներ կան, ե՞րբ ՀՀ-ում ժողովուրդը ոտքի կկանգնի:
- Հեռանկար չկա: Մինչև ժողովուրդը չհասկանա, որ իրեն օգտագործում են, ոչինչ չի լինի: Փորձել ենք ամեն ինչ, հավատարիմ ենք եղել ժողովրդին, նրա համար ամեն ինչ արել ենք, բայց հասկացող է պետք: Եթե ժողովուրդը չի ուզում հասկանա, ինչ անես:
-Դուք չե՞ք պատրաստվում ժողովրդին ոտքի հանել, պայքարի առաջնորդ դառնալ:
-Տեսնենք, տեսնենք:
-Քաղաքական ի՞նչ ծրագրեր ունեք, համառոտ կներկայացնե՞ք:
-Դեռ հստակ չեմ կարող ոչ մի բան ասել:
-Բայց ինչ-որ պլաններ կա՞ն:
-Այո՛, կան:
-Ի՞նչ նախաձեռնություններով եք հանդես գալու՝ բողոքի ակցիաներ եք կազմակերպելու, փորձելու եք ժողովրդին փողոց դուրս բերել:
-Տեսնենք, նախապես չեմ կարող ոչինչ ասել:
tert.am
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01