«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Իսկ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կանգնել էին նրանց գլխավերեւում՝ որպես փաստաթղթի երաշխավորներ: Հայաստանի քաղաքական դաշտը երեկ, շունչը պահած, սպասում էր այս փաստաթղթի ստորագրմանը: Կասկածից վեր է, որ այս համաձայնագրի ստորագրումը Հայաստանի քաղաքական կյանքում վերջին տարիներին տեղի ունեցած ամենակարեւոր իրադարձությունն է:
Բայց մյուս կողմից այս փաստաթղթի հետ կապված դրական ակնկալիքները չափազանցված են եւ շատ շուտ կմարեն: Ինչո՞ւ, որովհետեւ 2015թ. դեկտեմբերի 21-ին 18 միլիոնանոց բնակչություն ունեցող, ԵԱՏՄ անդամ երկիր Ղազախստանը նմանատիպ պայմանագիր ստորագրել է ԵՄ-ի հետ, բայց առ այսօր ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ չի դարձել: Սակայն հարկ է նկատել, որ այս համաձայնագրի ստորագրումը էական ազդեցություն կունենա Հայաստանի հետագա քաղաքական կյանքի վրա: Բանն այն է, որ այս համաձայնագրի ստորագրմամբ Սերժ Սարգսյանը կատարեց եվրոպական կառույցներին դեռեւս 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններից հետո տված իր խոստումը: Այսպիսով՝ եվրոպական կառույցները առանձնապես դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի 2018-ի ապրիլի 9-ից հետո «երրորդ ժամկետ» պաշտոնավարելուն՝ որպես ՀՀ վարչապետ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55