Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հիասթափեցրել է «Արևելյան գործընկերության» վերջնական հռչակագիրը. նա դժգոհ է մնացել ոչ բավականաչափ հավակնոտ հայտարարություններից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Տուսկի խոսքը:
«Ես կնախընտրեի, որ հռչակագրի հայտարարություններն ավելի հավակնոտ լինեն: Սակայն մենք բոլորս որոշեցինք, որ մեր միասնության դրսևորումն ամենակարևոր նպատակն է», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Տուսկը նաև նշել է, որ հռչակագրի կարևորագույն հանգամանքներից մեկը դարձել է Եվրոպական խորհրդի հետ ասոցացված երկրների «եվրոպական ընտրությունը»:
Հիշեցնենք, որ Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Հիշեցնենք, որ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը բանակցել է շուրջ երկու տարի, նախաստորագրել է այս տարվա մարտին:
Նշենք, որ ինչպես հրապարակված է համաձայնագրի տեսքում՝ այն նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին։
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44