Նախագահ Լինդոն Ջոնսոնը փայլուն օրենսդիր եւ հաջողակ ղեկավար էր, սակայն նա եղել է նաեւ հայտնի կնամոլ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նա առաջինը չէր: Պատմաբանների խոսքով, Թոմաս Ջեֆերսոնը երեխաներ ուներ իր ստրուկ Սալլի Հեմմինգզից:
Պատմաբան Ռիվզի խոսքով, նախագահների կողմից ամուսնական երդման խախտումը զարմանալի չէ.
«Ի՞նչ է քաղաքականությունը, եթե ոչ՝ գայթակղություն»:
Ջոն Քենեդին հայտնի էր բազմաթիվ սիրախաղերով Սպիտակ տունը զբաղեցնելու ընթացքում: Սակայն, հասուն մարդկանց միջեւ կողմերի համաձայնությամբ սեռական հարաբերությունները չեն արգելվում.
«Այստեղ կարեւոր է պարզ տարբերակել 14 տարեկան աղջկան հետապնդող մարդուն մյուսից, ով սեռական հարաբերություններ ունի չափահաս կնոջ հետ նրա համաձայնությամբ», – նշում է Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբան Արիելա Գրոսը:
Բիլ Քլինթոնի սեռական սկանդալը զարգանում էր համացանցի տարածման արեւածագին:
«Քլինթոնի բախտը բերեց, համացանցի զարգացման այսօրվա պայմաններում նրան պաշտոնազրկելու էին», – նշում է Ռիչարդ Ռիվզը:
Դոնալդ Թրամփի՝ 2005-ին արված եւ 2016-ին հրապարակված ձայնագրությունները՝ նույն շարքից էին:
«Կանանց մարմնի ինտիմ մասերին դիպչելն անշուշտ հանցանք կլիներ, սակայն, մեր միակ ապացույցներն այս դեպքում նրա սեփական բառերն են», – ընդգծում է Գրոսը:
Ռիչարդ Ռիվզի խոսքով, պետք է հիշել նաեւ, որ տղամարդիկ սիրում են ուռճացնել իրենց արկածները: Ավելին, կինն ու տղամարդը կարող են տարբեր ձեւով գնահատել իրենց միջեւ տեղի ունեցած նույն դրվագը: Միանշանակ է միայն, որ սեռական ոտնձգությունների զոհերն իրենց ավելի ինքնավստահ են զգում, ու թեեւ ոչ բոլոր մեղադրանքներն են հավաստի, իշխանություն ունեցող անձինք չեն կարող այլեւս փակ դռների հետեւում կատարել իրենց արարքները:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44