ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում Արցախի հանրապետության վերաբերյալ մասն ընդհանրացված է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ընդհանրացված մոտեցում է, սակայն ամենակարևորն այն է, որ, նախ և առաջ հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա: Ընդհանուր մոտեցում է, այստեղ չկա որևէ պարտադրանք, որևէ ուղղություն, թե ինչպես է դիտարկվում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը և Արցախի ապագան, հետևաբար, ընդհանրացված փաստաթուղթ է»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Արցախի հանրապետության նախագահի խոսնակը կարևոր է համարում, որ խաղաղ կարգավորում է ակնկալվում, իսկ դա նշանակում է, որ կարգավորման համատեքստում ուժային ցանկացած տարբերակ անթույլատրելի է:
Դիտարկմանը, թե ընդունված է, որ նման փաստաթղթերում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միշտ ընդհանրական մոտեցում ցուցաբերվի, Բաբայանն ասաց, որ դա պայմանավորված է նրանով, որ կարգավորման գործընթացը դեռ ընթացքում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Եթե ընդհանրացված մոտեցում չլինի, կնշանակի արդեն իսկ ինչ-որ մի տեսլական ներկայացնել, որը կլինի կարգավորման միակ տարբերակը, իսկ դա կլինի վերջնագրի պես մի բան, որը ճիշտ չէ՝ ոչ իրավական, ոչ քաղաքական առումով»,-ասաց Բաբայանը:
Նշենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում նշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03