Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և պատվիրակության անդամներն այցելել են Մարսել քաղաքի Համազգային դպրոց, ծանոթացել են կրթօջախի պայմաններին և հետևել տեղում կրթական գործընթացի կազմակերպմանը:
Ներկայացնելով «Համազգային» դպրոցի ստեղծման պատմությունը` տնօրեն Սեդա Բիբերյանը նշել է, որ այն հիմնադրվել է 1980 թվականին՝ «Համազգային» կրթական և մշակութային ասոցիացիայի կողմից, ֆրանս-հայկական կրթական բազայի հիման վրա: Սկզբում ունենալով միայն նախադպրոցական խումբ` կրթօջախը տարեցտարի ընդլայնվել ու ստեղծել է տարրական դպրոց, որն արդեն 1987 թվականից սկսել է գործել որպես հիմնական դպրոց: Սեդա Բիբերյանը նաև ընդգծել է, որ «Համազգային»-ը Ֆրանսիայում գործող միակ դպրոցն է, որտեղ ուսուցանվում է նաև հայերեն: Նշվել է, որ դպրոցն այսօր ունի շուրջ 350 աշակերտ և 44 ուսուցիչ, որոնցից 5-ը հայեր են:
Շնորհակալություն հայտնելով Սեդա Բիբերյանին՝ դպրոցն ու կազմակերպվող կրթական գործընթացը ներկայացնելու համար, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն առանձնակի կարևորել է այն դերն ու նշանակությունը, որ ունի այս կրթօջախը հայապահպանության գործում և, առիթն օգտագործելով, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել կրթօջախին՝ կազմակերպելով ուսուցիչների վերապատրաստման և աշակերտների փոխանակման հարցում:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և «Համազգային» դպրոցի տնօրեն Սեդա Բիբերյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի Երևանի Միսաք Մանուշյանի անվան դպրոցը և Մարսելի «Համազգային» դպրոցը պարտավորվել են խրախուսել երկու դպրոցների միջև աշակերտների փոխանակումը, ուսուցիչների և աշակերտների միջև էլեկտրոնային հաղորդակցումը, համատեղ քննարկումների և սեմինարների կազմակերպումը, կնպաստեն փոխադարձ վերապատրաստումների կազմակերպմանը և կփոխանակվեն անհրաժեշտ նյութերով ու տեղեկատվությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44