ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի», «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին:
ՍԱՊԾ հաղորդմամբ, մասնավորապես, բացակայել է EAC համապատասխանության հայտարարագիրը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանքաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ թերի են եղել բաղադրությունը, մթերքների անվանումները, բացակայել են բացելուց հետո երաշխիքային ժամկետի և պահման պայմանների մասին գրառումը:
Ծառայությունը կասեցրել է 13880 լիտր, 76399 կգ և 26749 հատ ընդհանուր ծավալով հետևյալ արտադրատեսակների իրացումը՝ արևածաղկի ձեթեր, կետչուպներ, մայոնեզներ, անարատ խտացրած շաքարով կաթ, խտացրած կաթ պարունակող մթերք՝ շաքարով և կաթնային ճարպի փոխարինիչով, խտացրած կաթ շաքարով և սուրճով, բրինձ, սպիտակաձավար, մակարոն, հնդկաձավար, պահածոյացված շամպինյոններ, մարինացված կորնիշոններ, մարինացված լոլիկ, պահածոյացված ոլոռ, կարամելներ, ոչ ալկոհոլային չգազավորված ըմպելիք: Տրվել է ժամկետ նշված խախտումները վերացնելու համար:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01