«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գոհ է «Բրայթոնի» դեմ տոնած հաղթանակից:
«Օրեր առաջ մեր ունեցած խաղում (Խմբ. Չեմպիոնների լիգայի «Բազելի» դեմ խաղը) մենք շատ հնարավորություններ ունեինք, սակայն չօգտագործեցինք այն: Իմ տղաները լավ խաղ ցուցադրեցին: Իրենց ուժերը ներդրեցին և վատ խոսքերի արժանի չեն»,- Մոուրինիոյի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Բրայթոնին»: Առաջին կեսում թե՛ «Մանչեսթեր Յունայթեդը», թե՛ «Բրայթոնը» չօտագործեցին իրենց հնարավորությունները: Երկրորդ կեսի 65-րդ րոպեին Էշլի Յանգի հեռահար անդրադարձից հետո գնդակը հայտնվեց դարպասում: Ի վերջո «Կարմիր սատանաները» հաղթեցին նվազագույն հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 71-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 29 ﬕավոր և երկրորդ հորիզոնականում է: