Սուրճի օգտակարության ու վնասակարության մասին շատ է խոսվել. այժմ այդ թեման շոշափել են Էդինբուրգի համալսարանի գիտնականները: Նրանք հանգել են եզրակացության, որ այդ ըմպելիքն ամեն դեպքում «առողջությանն ավելի օգտակար է, քան վնասակար», բայց միայն, եթե օրվա ընթացքում դրա չափաբաժինը չի գերազանցում 3-4 գավաթը։
Հետազոտողներն ուսումնասիրել ու համեմատել են 201 հետազոտության արդյունքները եւ հայտնաբերել, որ օրվա ընթացքում 3-4 գավաթ սուրճ խմելու սովորությունը կապ ունի սիրտ-անոթային հիվանդությունների եւ վաղաժամ մահվան առաջացման ավելի պակաս հավանականության հետ: Սուրճի օգտագործումը կապ ունի նաեւ քաղցկեղի որոշ տեսակների, շաքարախտի, լյարդի հիվանդությունների եւ դեմենցիայի առաջացման փոքր ռիսկերի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում:
Պարզվել է, որ սուրճի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է տարբեր պատճառներով, այդ թվում նաեւ սրտային հիվանդություններից մահվան հավանականությունը: Ընդ որում, օրվա ընթացքում 3 գավաթ սուրճ խմելու դեպքում մահվան հավանականություն ավելի փոքր է՝ սուրճ չօգտագործող մարդկանց խմբի տվյալների հետ համեմատած: Ի դեպ, սուրճի ավելի մեծ քանակի դեպքում (օրվա ընթացքում 3 գավաթից ավելի) վնասակարություն չի հայտնաբերվել, սակայն դրական արդյունքն ավելի քիչ արտահայտված է եղել:
Պարզվել է նաեւ, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների, ներառյալ շագանակագեղձի, էնդոմետրիալ քաղցկեղի, մաշկի եւ լյարդի նորագոյացությունների առաջացման հավանականությունը: Բացի այդ, սուրճի սիրահարների մոտ հազվադեպ հանդիպող հիվանդությունների ցանկում են նաեւ 2-րդ տիպի շաքարախտը, միզաքարային հիվանդությունն ու պոդագրան:
Ավելի արտահայտիչ է եղել սուրճի օգտագործման եւ լյարդի ցիրոզի վտանգի կրճատման համադրումը: Ավելին, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճը դրական է ազդում Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց վրա: Հետաքրքրական է, որ որոշ չափանիշների առումով նմանատիպ դրական արդյունքներ են գրանցվել նաեւ կոֆեին չպարունակող սուրճի օգտագործման դեպքում:
Հարկ է նշել, որ օրվա ընթացքում 3-4 գավաթից ավելի սուրճի օգտագործումը չի կարող միանշանակ անվտանգ համարվել: Բացի այդ, սուրճը հաճախ օգտագործում են մեծ քանակությամբ ճարպեր ու ածխաջրեր պարունակող սննդամթերքի, ինչպես նաեւ ռաֆինացված շաքարի հետ միասին, որը կարող է չեզոքացնել սուրճի հնարավոր դրական ազդեցությունն օրգանիզմի վրա:
18:02
17:43
17:39
17:38
17:21
17:02
16:52
16:34
16:16
15:56
15:40
15:30
15:19
15:04
14:44
14:14
13:52
13:33
13:06
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46