«ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի Հանրապետությանը ոչ միայն տնտեսական առաջընթաց չի ապահովել, այլև խաթարել է նրա անվտանգությունը»,- այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ ՀՀ-ն սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում հետընթաց է ապրել։
«ԵԱՏՄ հետ կապված ասում են՝ դե կարգուկանոնը ճիշտ է լավը չի, բայց պետք է շուստրի լինեք, որ կարողանաք օգտվել դրանից, բաշարեք օգտվեք։ Մենք չենք ուզում լինել մի միության անդամ, որտեղ պետք է շուստրի լինես, որ շանս ստանաս, որտեղ պետք է բաշարես, որ օգուտ քաղես»,- ասաց Մարուքյանը։
Պատգամավորը նշեց, որ ԵԱՏՄ համաձայանգիրը թույլ չի տալիս, որ Հայաստանը կարողանա երկկողմ ազատ առևտրի պայմանագրեր կնքի տարբեր երկրների հետ՝ հարևան երկրներից սկսած մինչև հեռավոր Չինաստան. «Անդամակցության հետևանքով առաջին սպառման շուրջ 900 ապրանք ՀՀ տարածքում թանկանալու է, որից 759-ը թանկանալու է արդեն 2018 թվականի հունվարի 1-ից: Դա է պատճառը, որ մենք արդեն շուկայում սկսում ենք զգալ թանկացումները»։
Հիմնական զեկուցողի կարծիքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի հիմնահարցի ազատ կարգավորմանը. «Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին: Բայց ԵԱՏՄ անդամակցությունից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը շատացել են»։
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ նոր համաձայանգրի ստորագրմանը, «Ելք»-ի պատգամավորը շեշտեց, որ դա «և-և»-ի քաղաքականություն չէ:
«Որևէ «և-և» տեղի չի ունեցել: Դա կարող էր տեղի ունենալ, եթե ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրեր ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր։ Հայաստանին անհրաժեշտ է տնտեսական ինտեգրում դեպի Եվրոպա, որի արդյունքում մեր երկրի տնտեսությունը կզարգանա, կբարձրանա պաշտպանության մակարդակը, կլուծենք անվտանգության խնդիր: Մենք չենք կարող անընդհատ վարկով զենք գնելու պայմանագրեր ստորագրել և տնտեսությունը չզարգացնելով՝ այդ վարկերը չենք կարողանա փակել», - եզրափակեց Էդմոն Մարուքյանը։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02