Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը` հրավերն ընդունելու և Մարսել այցելելու համար, քաղաքապետ Գոդենը նկատել է, որ այս այցը ևս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: Իր գոհունակությունը հայտնելով Երևանի և Մարսելի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքից՝ Մարսելի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` երկուստեք հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:
«Վստահորեն կարող ենք փաստել, պարոն քաղաքապետ, որ Երևանի և Մարսելի համագործակցությունն իսկապես արդյունավետ է, ինչն, անշուշտ, ոգևորիչ է ու պարտավորեցնող, որ մենք շարունակենք մեր ջանքերը՝ երկուստեք համագործակցությունն ավելի ընդլայնելու ուղղությամբ: Նաև պետք է ասեմ, որ ամեն անգամ, երբ առիթ է ընձեռվել անդրադառնալու հայ-ֆրանսիական հարաբերություններին, միշտ հպարտորեն եմ նշել մեր երկու քաղաքների արդյունավետ համագործակցության մասին՝ շեշտելով, որ այդ հարցում շատ մեծ է անձամբ Ձեր ներդրումը, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ: Ձեր այս այցը ևս մեկ ապացույցն է այն խորը հարգանքի և բարեկամության, որ փոխադարձաբար կա մեր երկու քաղաքների միջև, ու ես վստահ եմ, որ բոլոր այն ծրագրերը, որոնց վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև այս այցի ընթացքում, անպայման կյանքի կկոչվեն», – նշել է Ժան-Կլոդ Գոդենն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել առավելագույնը՝ երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նախ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծապես կարևորում է երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները, և իր հերթին վերահաստատել է Երևանի և Մարսելի միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու անկեղծ պատրաստակամությունը:
«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է այսօր լինել մեր բարեկամների կողքին ու միասին նշել մեր հաջողված համագործակցության 25-րդ տարեդարձը: Անցած ավելի քան երկու տասնամյակները թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե՛ այլ բնագավառներում նշանավորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմամբ: Մարսել քաղաքի հետ մենք փոխգործակցության հաջողված փորձ ունենք: Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել՝ ի շահ բարեկամ մեր երկու քաղաքների բնակիչների: Անցյալ տարի Երևանը հյուրընկալեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը: Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ Երևան-Մարսել համագործակցության ծավալներն այդ համաժողովի համատեքստում իսկապես ներկայանալի էին», – նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է տարբեր ուղղություններով ու ոլորտներում համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ, ինչպես նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում:
Առանձնակի կարևորելով հայ-ֆրանսիական ներկայիս բարձր մակարդակով հարաբերություններում Ֆրանսիայի ու, մասնավորապես, Մարսել քաղաքի հայ համայնքի դերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս հանգամանքը լրացուցիչ խթան է երկու քաղաքների միջև տարիներ ի վեր հաստատված կապերն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:
Երևանի քաղաքապետն իր ելույթում անդրադարձել է նաև հաջորդ տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներին և Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին: Առիթն օգտագործելով Տարոն Մարգարյանը բոլորին սիրով հրավիրել է Երևան՝ վստահեցնելով, որ Հայաստանի մայրաքաղաքի հյուրընկալ դռները միշտ բաց են բարեկամների համար:
«Պարոն քաղաքապետ, կրկին շնորհավորելով մեր համագործակցության հոբելյանական այս տարեդարձի առթիվ և շնորհակալություն հայտնելով Ձեզ՝ հրավերի համար, մեկ անգամ ևս ընդգծեմ, որ իսկապես բարձր եմ գնահատում Երևանի և Մարսելի միջև կապերի ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրումը: Համոզվա՛ծ եղեք, որ Դուք միշտ ցանկալի և սպասված հյուր եք Երևանում», – նշել է Տարոն Մարգարյանը:
Պաշտոնական ընդունելության շրջանակում, Երևանի և Մարսելի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և համագործակցության 25-րդ տարեդարձի առթիվ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Ժան-Կլոդ Գոդենին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01