Երեք ամիս ամեն օր` երեք-չորս վիրահատություն. նման նախապատրաստություն է անցել բժիշկ-օրթոպեդ Հրաչյա Հարությունյանը ֆիննական Տամպերե համալսարանի Կոկսա կլինիկայում, Երեւանում Նաիրի-Կոկսա հայ-ֆիննական համատեղ կենտրոնի բացումից առաջ: Բժիշկն այդ կլինիկայի կողմից ստացել է հավաստագիր, որը հնարավորություն է տալիս Հայաստանում վիրահատությունները կատարել իրենց անունից, իրենց մեթոդներով:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկը կիսվել է ֆիննական հիվանդանոցի իր տպավորություններով. Կոկսայում ամեն ինչ րոպե առ րոպե հաշվարկած էր, եւ յուրաքանչյուրը` վիրաբույժ, անեսթեզիոլոգ, բուժքույր, սանիտար, հստակ գիտեր, թե ինչ եւ երբ պետք է անի: Դրա շնորհիվ կլինիկայում, որտեղ ընդամենը հինգ վիրահատարան կա, օրական 25 վիրահատություն են կատարում: Այժմ Հրաչյան գործընկերների հետ այդ փորձը ներդնում է Հայաստանում եւ դրանում նրան օգնում են պարբերաբար Հայաստան այցելող ֆինն մասնագետները:
«Այսօր Նաիրի–Կոկսա կլինիկայի հիմնադրումը մեծ առաջընթաց է Հայաստանի բժշկության համար: Ֆիննական կլինիկայի չափորոշիչներին համապատասխան մենք նոր տեխնոլոգիա ենք ներդրել, նոր մեթոդներ, մեզ մոտ հատուկ համակարգչային ծրագիր է տեղադրված, որը վիրահատությունից առաջ ամբողջությամբ մոդելավորում է տեղադրվող հոդը: Դա միակ նման ծրագիրն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Մեր էնդոպրոթեզները Zimmer ընկերությանն են` վերջին սերնդի, դրանք մատակարարվում են անմիջապես Շվեյցարիայից», - պատմել է նա: Հրաչյա Հարությունյանը պարզաբանել է, որ Նաիրի-Կոկսայում կոնքազդրային հոդի համար տրաբեկուլյար մետաղից իմպլանտներ են կիրառվում, որոնց կյանքի տեւողությունը 20-ից 30 տարի է, մինչդեռ սովորական պրոթեզներինը՝ 10-15: Իդեալական ստերիլ միջավայրի ապահովման համար վիրահատության ողջ ընթացքում բուժանձնակազմն աշխատում է հատուկ սաղավարտով:
Հաշվի առնելով իմպլանտների որակը եւ դրանց կյանքի տեւողությունը, ինչպես նաեւ էնդոպրոթեզավորման տեխնիկան, երբ ճշգրիտ հաշվարկվում են բոլոր անկյուններն ու չափերը, վիրահատության գինն արդարացված է: Մանավանդ որ նման որակի վիրահատության համար մարդիկ Եվրոպա են մեկնում, իսկ այնտեղ արդեն այն շատ ավելի թանկ է, քան Նաիրի-Կոկսայում: Ավելին, Նաիրի-Կոկսա մշտապես գալիս են ֆինն մասնագետներ եւ եթե մեր հիվանդները ցանկանում են արտասահմանցի մասնագետի մոտ բուժվել, կարող են հենց ֆինն մասնագետների ընդունելության համար հերթագրվել:
Մասնավորապես, «Նաիրի» բժշկական կենտրոնի «Կոկսա» կլինիկայում հունիսի 23-30-ը Ֆինլանդիայի «Կոկսա» կլինիկայի գլխավոր խորհրդատու, օրթոպեդ-վիրաբույժ Թոնիս Լոնթը կիրականացնի խորհրդատվություններ եւ վիրահատություններ: Առաջատար մասնագետը կկատարի ծնկան եւ կոնքազդրային հոդերի ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային, այսպես կոչված` ռեւիզիոն փոխպատվաստումներ:
Բժշկի խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես դիմել «Նաիրի» բժշկական կենտրոն համապատասխան հետազոտություններն անցնելու համար:
Մանրամասների եւ գրանցման համար զանգահարել 091 22 99 77 հեռախոսահամարով:
Աղբյուրը` news.am
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34