Մենք պարտավոր ենք միասնաբար պայքարել եւ՛ թուրքական ժխտողականության, եւ՛ ֆաշիզմի հերոսացման փորձերի դեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում Տավրիդյան պալատում ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Անտուֆեւին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում եւս ԱՊՀ ՄԽՎ-ն կշարունակի իր արդյունավետ աշխատանքը:
Շարմազանովը կարեւորել է ԱՊՀ-ի եւ նրա խորհրդարանական բաղկացուցչի դերն ու հավելել, որ ՀՀ ԱԺ պատվիրակներն ակտիվ են թե՛ վեհաժողովի աշխատանքներում եւ թե՛ հանձնաժողովներում: Նշելով, որ այս տարի լրացել է ԱՊՀ ՄԽՎ-ի կազմավորման 25-ամյակը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ միջխորհրդարանական վեհաժողովը մեծ դեր է ունեցել նաեւ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Այս համատեքստում նա կարծիք է հայտնել, որ ԱՊՀ ՄԽՎ-ն՝ որպես միջազգային կազմակերպություն, պետք է հստակ հանդես գա հակամարտությունների խաղաղ կարգավորման դիրքերից:
Նշելով, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանության եւ առհասարակ «ցեղասպանություն» երեւույթի դատապարտումը:
«Միայն դատապարտելով կարող ենք կանխարգելել մարդկության նկատմամբ նոր հանցագործությունների իրականացումը: Այստեղ տեղին է հիշել Հիտլերի հայտնի խոսքը՝ «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնջումը»: Համոզված եմ, որ մենք պետք է դատապարտենք եւ՛ թուրքական ժխտողականությունը, եւ՛ ֆաշիզմի հերոսացման փորձերը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03