Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են համայնքների աշխուժացմանն ու զարգացմանն ուղղված քայլերը: Համատեղ իրականացվող՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, 80 LED լուսարձակ է տեղեկայվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի կենտրոնական զբոսայգու հարակից բոլոր փողոցներում: Արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքի շնորհիվ լուսավորվել է ավելի քան 2,5 կմ տարածություն:
Բնության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է նաև էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները և աշխուժացնելու մարզային կյանքը: Ծրագրի արդյունքն առավել տեսանելի կլինի երկարաժամկետ կտրվածքում:
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը և քաղաքի բնակիչները:
«Խնդիրները լուծելու համար չպետք է վախենալ դրանք տեսնելուց: Հակառակ դեպքում դրանք կմնան, իսկ հասարակությունը զարգացման ձգտելու փոխարեն կսկի հարմարվել: Որպես ազգ, որին հատուկ է աշխատասիրությունը, մենք պետք է մերժենք այդ մոտեցումը և գիտակցենք, որ մենք ենք ստեղծում այն աշխարհը, որում ցանկանում ենք ապրել: Դա վերաբերում է և՛ մեզ շրջապատող մարդկանց, և՛ շրջակա միջավայրին: Յուրաքանչյուրը կարող է փոխել այն: Թող որ իրականացվող քայլերը լինեն փոքր, սակայն՝ վստահ: Այս գործակցության հիմքում այդ մոտեցումն է: Ուրախ եմ, որ իրականացվող ծրագրի շնորհիվ մենք երկարաժամկետ արդյունք ենք արձանագրելու հեռավոր մարզերի մի շարք գյուղերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող համայնքի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը։
Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03