Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» (AM-PG GROUP) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանիչ և կոմերցիոն տպագրության ոլորտում:
Վարչապետն ընկերության նախագահ Ալբերտ Թառոյանի ուղեկցությամբ շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել գործունեության ուղղություններին, արտադրության գործընթացին և զարգացման ծրագրերին: Ալբերտ Թառոյանը նշել է, որ 1998 թ. հիմնադրված «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2008 թ. ՀՀ կառավարության կողմից արժանացել է հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի (անձնագրեր, վիզաներ, ակցիզային դրոշմանիշեր և այլն) տպագրության գործունեության լիցենզիայի և առաջարկում է նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ: Ձեռնարկությունը սերտորեն համագործակցում է տեղական և օտարերկրյա արտադրողների հետ և, ներկայանալով աշխարհի տարբեր երկրներում, առաջատար դիրք է զբաղեցնում կոմերցիոն, բանկային և պետական ոլորտներում պաշտպանիչ տպագրական ծառայությունների մատուցման դաշտում:
Պարոն Թառոյանը նշել է, որ օրական 600000 ք/մ արտադրողականությամբ ընկերությունը կարող է բավարարել թերթային և գլանային տպագրության մեծ պահանջարկ, իսկ որակը երաշխավորվում է վերջին սերնդի սարքավորումների օգտագործման և արտադրության գործընթացի վերահսկողության միջոցով՝ մինչև փաթեթավորում և առաքում: Վարչապետին են ներկայացվել նաև ընկերության կողմից մշակված մի շարք ապրանքանիշեր` կապված պաշտպանիչ տպագրության վերահսկման և ստուգման հետ: Կառավարության ղեկավարը ողջունել է ձեռնարկության գործունեությունը և կարևորել ծրագրերի շարունակականությունը և ընդլայնումը:
Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք: Հովիկ Աբրահամյանն այցելել է Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարան, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Հրազդանում վարչապետը հանդիպել է քաղաքի Կենտրոն թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակիչներին և հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:
Կառավարության ղեկավարի հետ զրույցում հրազդանցիներն առաջնահերթ են համարել շենքային բակերի, տանիքների և վերելակների վերանորոգումը, ապա կարևորել ջրային ներքին ցանցի բարելավումը, բնակֆոնդի պահպանումը, աշխատատեղերի ստեղծումը և այլ հարցեր: Վարչապետը, արձագանքելով հրազդանցիների բարձրացրած խնդիրներին, նշել է, որ կառավարությունն առաջիկայում կքննարկի և միջոցներ կհատկացնի Հրազդանին: Հովիկ Աբրահամյանը նաև հանձնարարել է Հրազդանի քաղաքապետին՝ ուշադրության կենտրոնում պահել քաղաքի խնդիրները և հետևողական լինել դրանց լուծման հարցում:
Հրազդանցիների հետ հանդիպումից հետո վարչապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Կոտայքի մարզպետարանում՝ Հրազդանի ավագանու անդամների, թաղապետերի, համատիրությունների նախագահների և քաղաքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ: Քննարկվել են Հրազդանում առկա խնդիրների լուծմանը և քաղաքի զարգացմանը վերաբերող հարցեր:
Աղբյուրը` 168.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55