Հրապարակ թերթը գրում է. Աղվերան Կարեն Կարապետյանի հետ հանդիպման գնացած հայ գործարարների հիասթափությունը մեծ է եղել՝ հանդիպումը ոչ թե խաշի սեղանի, այլ «խմորեղեն-գինի» եվրոպական ֆորմատով է եղել, տեւել է ժամից ավելի։ Ներկա է եղել մոտ 20 գործարար, տնտեսական բլոկի նախարարներ, այդ թվում՝ ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը։ Հիմնական նյուզմեյքերը եղել է Կարեն Կարապետյանը, որին էլ գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները։ Խոսվել է տուրիզմի, էներգետիկ ոլորտի, փոքր եւ միջին ձեռնարկատերերի, հարկային եւ մաքսային խնդիրների մասին։ Ձեռներեցները վարչապետին ասել են՝ եթե շրջանառության հարկի շեմը փոքրացվի, փոքր բիզնեսը կմեռնի։ Վարչապետը համաձայնել է նրանց հետ եւ ասել, որ պետք է մտածել այդ ուղղությամբ։ Գործարարներն առաջ են քաշել նաեւ Վրաստան գնալ-գալու խնդիրը, երբ «չորս տեղ անձնագիր են ստուգում․ Բավրայի որ հատվածում ում մտքով անցնում՝ անձնագիր է պահանջում»։
Գործարարներն առաջարկել են անձնագիր պահանջել «մեկ պատուհան» սկզբունքով։ Վարչապետն այս հարցում եւս համակարծիք է եղել նրանց հետ։ Խոսվել է հարկային նոր օրենսգրքի մասին, Վարդան Հարությունյանի կողմից անդրադարձ է եղել «Առինջ մոլի» ստուգումներին։ ՊԵԿ ղեկավարը եւս մեկ անգամ անդրադարձել է «Առինջ մոլի» հարկային գումարների չափին։ «Փորձում ենք ճշտել, թե ինչ վիճակ է այնտեղ»,- ասել է նա։ Վերջում բոլորով գնացել են թեյ խմելու։
Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում:
14:37
14:22
14:09
13:56
13:26
13:15
13:02
12:44
12:21
12:04
11:45
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03