Խաչիկ Ասրյանը «Հայոց արծիվներ»-ի 15-ամյա գործունեության և
Լևոն Հայրապետյանի մասին
«Իրավունք»-ի հարցերին պատասխանում է «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը:
- Պարո՛ն Ասրյան, 2018 թվականի հունվարի 27-ին լրանում է «Արծիվներ»-ի գործունեության 15-րդ տարեդարձը: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել մեկուկես տասնամյակ շարունակ նման ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանի հասարակական և քաղաքական դաշտում:
- Միանգամից պատասխանեմ. շնորհիվ անկոտրում և անսասան հավատքի՝ առ Աստված: «Հայոց արծիվներ»-ը գործունեություն չի ծավալել զուտ քաղաքական դաշտում: 15 տարվա ընթացքում «Արծիվներ»-ի ողջ գործունեությունը միշտ եղել է ազգային, պետական և հայրենասիրական դաշտում: Եվ, Ձեր հարցի պատասխանն ամփոփելով, նշեմ, որ Հայաստանում ու Արցախում վերջին տասնհինգ տարում «Հայոց արծիվներ»-ը կազմակերպել է 1.460 հայրենասիրական ու ռազմահայրենասիրական միջոցառում, և «Հայոց արծիվներ»-ը՝ որպես մեր անկախ պետականության հասարակական կյանքի ձեռքբերումներից մեկը, իր արգասավոր գործունեության 15-րդ տարեդարձը հայ ժողովրդի հետ նշանավորելու է հոբելյանական 1.500-րդ միջոցառումով՝ 2018 թ. փետրվարին կամ մարտին: Պատկերացնո՞ւմ եք, յուրաքանչյուր տարի հարյուր միջոցառում, և այդպես՝ տասնհինգ տարի շարունակ: Ընդ որում՝ 15 տարվա ընթացքում 1460 միջոցառմանը Հայաստանից և Արցախից մասնակցել է 350 հազարից ավելի քաղաքացի: Մի՞թե սա իսկական ձեռքբերում չէ: Ի դեպ, ցանկացողները կարող են օգտվել «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության պաշտոնական կայքից (հayocartsivner.am)և դիտել այդ միջոցառումների մասին պատմող նյութերը: «Հայոց արծիվներ»-ի տասնհինգերորդ տարեդարձի հետ կապված այլ մանրամասներ առայժմ չեմ ուզում նշել, որովհետև հայ ընտանիքում ծնված, հայ ընտանիքի ծոցից ելած «Հայոց արծիվներ»-ի հոբելյանը բոլորիդ համար լինելու է նշանակալի իրադարձություն:
- Իսկ ովքե՞ր են «Հայոց արծիվներ»-ի տասնհինգամյա գործունեության աջակիցները:
- Իսկ ո՞ւմ համար պարզ չէ, կամ ո՞վ չգիտե, որ 15 տարի առաջ Սյունիքում ստեղծված և այդ ընթացքում Հայաստանում ու Արցախում 1.500 հայրենասիրական միջոցառում կազմակերպած և 45.117 անդամ ունեցող «Հայոց արծիվներ»-ի գլխավոր աջակիցը միշտ եղել ու մնում է հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանը:
- Պարո՛ն Ասրյան, Դուք, և «Հայոց արծիվներ»-ը ի՞նչ հարաբերություններ եք ունեցել ծնունդով արցախցի, մոսկվայաբնակ լուսահոգի Լևոն Հայրապետյանի հետ:
- Նախ՝ անձամբ իմ և «Հայոց արծիվներ»-ի անունից կրկին ցավակցում եմ Լևոն Հայրապետյանի հարազատներին՝ նրա մահվան առիթով: Իմ և «Հայոց արծիվներ»-ի հարաբերությունը, ավելի ճիշտ՝ համագործակցությունը Լևոն Հայրապետյանի հետ սկսվել էր 2011 թվականի սկզբից և ավարտվեց 2013 թվականի սեպտեմբերին: Ի՞նչ համագործակցություն էր դա: Այն բացառապես իմ կողմից կազմակերպված հայրենասիրական և ռազմահայրենասիրական տասը միջոցառման ու Լևոն Հայրապետյանի կողմից դրանց ցուցաբերված ֆինանսական աջակցության համագործակցություն էր, որի շնորհիվ երկու անգամ 600 օդամղիչ հրացան ենք գնել ու նվիրել Հայաստանի ու Արցախի հանրակրթական 600 դպրոցների, և երկուսուկես տարվա ընթացքում ռազմահայրենասիրական ութ միջոցառում կազմակերպել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ութ զորամասերում: Բնականաբար, մեր համագործակցությունը միակողմանի չի եղել: Հայաստանի նորագույն պատմության մեջ Լևոն Հայրապետյանի կողմից իրականացված հայրենասիրական բազմաթիվ ծրագրերին, ինչպես և վերոնշյալ միջոցառումներին աջակցելու համար իմ ու «Արծիվների» կողմից Լևոն Հայրապետյանը պարգևատրվել է «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալով:
Ինչ վերաբերում է 2013 թվականի սեպտեմբերի սկզբին մեր համագործակցության ավարտին, նշեմ, որ պատճառը բացառապես եղել է այն, որ Եվրոպայում գործող հայկական կազմակերպություններից մեկի՝ այդ ժամանակ տեղի ունեցած հավաքին Լևոն Հայրապետյանը հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրել էր ոչ պատշաճ արտահայտություններ և իմ կողմից արժանացել կոշտ արձագանքի: Լևոն Հայրապետյանի հետ համագործակցության խզման միակ պատճառը բացառապես դա է եղել: Նշեմ նաև, որ 2013 թվականի հոկտեմբերին Հայաստան գալով, ըստ մեր նախնական պայմանավորվածության, Լևոն Հայրապետյանը պետք է հովանավորեր ևս 400 օդամղիչ հրացան ձեռք բերելու ու հանրապետության 400 կրթօջախների ռազմագիտության դասարաններին նվիրելու ծրագիրը: Սակայն այն չիրականացվեց իմ կողմից Լեւոն Հայրապետյանին ուղղված կոշտ պատասխանի պատճառով (այս պատմության մասին գիտեն շատերը, այդ թվում՝ նրա ընկերները): Եվ, քանի որ, ես ունեմ դաժան սկզբունքներ (երբեք չդավաճանել իմ ազնիվ, հավատարիմ և նվիրյալ տեսակին), մեր համագործակցության խզման օրվանից մինչև Լևոն Հայրապետյանի մահվան օրը ո՛չ ես, ո՛չ էլ «Հայոց արծիվներ»-ը այլեւս ոչ մի կապ չենք ունեցել նրա հետ: Նորից ցավով նշում եմ, որ իրոք, հայ ժողովրդի և հատկապես Արցախի բնակիչների համար Լևոն Հայրապետյանի կորուստը մեծ վիշտ էր, և վերստին ցավակցում եմ նրա հարազատներին ու մերձավորներին:
Հարցազրույցը՝ Ա. Վարդանյանի
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01