Դիետայի ժամանակ դուք որպես կանոն սահմանափակում եք այս կամ այն սննդարար նյութի գործածումը: Դրա համար էլ օրգանիզմն անցնում է խնայողության ռեժիմի՝ կուտակելով այն սակավաթիվ պաշարները, որ ստանում է, նաեւ դանդաղեցնելով նյութափոխանակությունը: Դիետան ավարտելուց հետո մետաբոլիզմի կուտակման ու դանդաղման պրոցեսը մնում է նույնը, բայց քանի որ դուք արդեն սկսում եք շատ ուտել, ամբողջ ավելցուկը կրկնակի ուժով է ազդում ձեր քաշի վրա: Հենց այդ պատճառով էլ դիետաներից հետո շատերը, որպես կանոն, ոչ միայն արագ վերկանգնում են նախկին քաշը, այլեւ շարունակում են գիրանալ:
Նիհարելու համար խիստ դիետաներ մի պահեք: Հիշեք, որ ավելորդ քաշից ազատվելու համար պետք է ստեղծել ձեր օրական նորմայի 20 տոկոսը չգերազանցող կալորիաների դեֆիցիտ, նաեւ ձեր սննդակարգը հաստացնել թարմ մրգերով, բանջարեղենով ու կանաչիով ու բացառել ռաֆինացված մթերքները, քաղցրավենիքն ու խմորեղենը:
Սթրես
Ցանկացած սթրեսը սադրում է կորտիզոլ հորմոնի արտադրությունը, որը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դրանից էլ ավելորդ կիլոգրամներ են առաջանում: Բացի դրանից հերթական լարվածությունն ու սթրեսը կոնֆետներով ու տորթերով հաղթահարելու սովորությունը շատերին է ծանոթ:
Ձգտեք ավելի թեթեւ վերաբերվել կյանքին, զբաղվեք մեդիտացիայով, յոգայի հաճախեք ու առավելագույնս բացառեք նյարդային համակարգը խթանող ըմպելիքները, օրինակ՝ սուրճը, սեւ թեյը եւ այլն:
Դեղորայք
Այսօր մենք արդեն սովորել ենք, որ ամենափոքր ցավի ու մրսածության դեպքում միանգամից հաբեր ենք ընդունում: Մինչդեռ գլխացավը կարող է անցնել, եթե պարզապես պառկեք ու հանգստանաք, իսկ մրսածությունը կարելի է հաղթահարել առանց հաբի՝ օգտագործելով մեր ներքին ռեսուրսները: Բայց ոչ, մենք այդքան ժամանակ ու եռանդ չունենք, դեղն ավելի արագ է ու հեշտ: Մինչդեռ դեղամիջոցների չարաշահումը կարող է երկարաժամկետ հեռանկարում վնասել առողջությանը, խրոնիկ հիվանդությունների, նաեւ՝ գիրացման պատճառ դառնալ: Օրինակ՝ հակադեպրեսանտները, ստերոիդները, պրոգեստերոնային հակաբեղմնավորիչ հաբերը նպաստում են գիրանալուն:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34